Բաժիններ՝

Մեգան Մարքլը խոստովանել է, որ արքայազն Հարրիի առաջարկությունն անակնկալ է եղել իր համար

Ամերիկացի դերասանուհի եւ ֆոտոմոդել Մեգան Մարքլը խոստովանել է, որ արքայազն Հարրիի կողմից նշանադրության առաջարկությունն անսպասելի է եղել իր համար:

Այս մասին նա հայտարարել է նոյեմբերի 27-ին BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիային տված հարցազրույցում, որի ժամանակ բրիտանական գահի ժառանգման հերթում հինգերորդը եւ նրա սիրեցյալն առաջին անգամ պատմել են նշանադրության մանրամասների մասին։Հարրին ասել է, որ ինքը Մեգանին առաջարկություն է արել մի քանի շաբաթ առաջ՝ Քենսինգթոնի պալատի Նոթինգհեմի մենատանը, որի հարկաբաժնում ինքն ապրում է:

Դա տեղի է ունեցել խաղաղ մի երեկո, երբ, արքայազնի խոսքով՝ ինքն ու Մեգանն զբաղված էին ընթրիքի պատրաստությամբ:

Մեգանի խոսքով՝ Հարրին իջավ մի ծնկին ու իրեն առաջարկություն արեց: Արքայազնն, իր հերթին, հավելել է. «Նա նույնիսկ ինձ չթողեց խոսքս վերջացնեմ եւ երկու անգամ հարցրեց. «Կարո՞ղ եմ արդյոք ասել «այո»: Դրանից հետո մենք միմյանց գիրկը նետվեցինք»: Այնուհետեւ Հարրին Մեգանին է տվել նշանի մատանին: Մեգանը նաեւ հայտնել է, որ իրեն շատ ջերմ է ընդունել ամբողջ թագավորական ընտանիքը: Նա ասել է, որ արդեն մի երկու անգամ տեսակցել է Եղիսաբեթ Բ-ի հետ եւ թագուհուն «արտակարգ կին» է համարել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս