Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանը Երևանում խոսեց այն տեսլականի մասին, որով երկիրը մասնակցում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2019-2020 թթ. ոչ մշտական անդամ դառնալու ընտրությանը:
Ֆրանսիայի տարածքում ապրող մուսուլմանների թվաքանակը մինչեւ 2025 թվականը կավելանա առնվազն 12,7 տոկոսով եւ կկազմի ավելի քան 8,5 միլիոն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պաշտոնանկության հնարավորությունը, ինչի մասին գրել են ﬕ քանի ԶԼՄ-ներ:
Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանը հայտարարել է, թե չի ցանկանում, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այցով Լոնդոն ժամանի նրա հերթական սկանդալային Twitter-հաղորդագրությունից հետո։
«Եվրամիության առանցքային երկրներին ավելի դժվար կլինի չլսել Հայաստանի ձայնը` հակամարտության հետ կապված ակտուալ խնդիրների վերաբերյալ»:
Մինսկի գագաթնաժողովը դարձավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զարգացման հերթական կարևոր փուլը:
ԱՄՆ-ը 2017 ֆինանսական տարում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, 41,93 միլիարդ դոլար ընդհանուր գումարի զենք է վաճարել այլ երկրների:
Շենգենյան գոտու երկրները ձգտում են առաջ շարժվել մուտքի արտոնագրերի ազատականացման փուլային եղանակով:
«Կարգավորման գործընթացում ադրբեջանական կամ թուրք-ադրբեջանական օրակարգ այսօր լինել չի կարող»»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կովկասի քաղաքական խնդիրներում մասնագիտացած գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը:
Թուրք իրանցի ոսկու ոլորտի առևտրական Ռեզա Զարաբը վկայություն է տալիս ամերիկացի դատախազներին թուրքական պետական Հալքբանկի ղեկավարի գործի շրջանակում, ում մեղադրում եմ խոշոր փողերի լվացման գործում մասնակցություն ունենալու մեջ, որի միջոցով Իրանը շրջանցել էր ամերիկյան պատժամիջոցները:
«Մարդու իրավունքների ոլորտում չի կարող հակասություն լինել, մնացածն արդեն մարդու իրավունքներից դուրս պետք է համապատասխանեցնել։ Բայց շատ ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում, երբ մի պետություն պատկանում է 2 կառուցակարգի, ուղղակի համապատասխանեցնում են օրենքները»:
Թուրքիայի քաղաքացիներն ավելի շատ են խոսում բջջային հեռախոսով, քան Եվրոպայի որևէ այլ երկրում:
Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուլյիզիին:
Մինսկում ավարտվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը:
Քուվեյթը Կատարին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին:
Վրացական կողմի խնդրանքով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
Ֆրանսիան մտադիր չէ վերանայել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմանները:
Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը հայտնել ֆ, որ ՀԱՊԿ-ի երկրները ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակ են պատրաստել։
Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանը նոյեմբերի 29-ին իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին: Համատարմագրերի հանձնմանը հաջորդած առանձնազրույցում Վրաստանի նախագահը շնորհավորեց դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նրան հաջողություն մաղթելով և հույս հայտնելով, որ դեսպան Սադոյանն իր ակտիվ գործունեությամբ նոր էջ կբացի հայ-վրացական հարաբերություններում:
Ռուսաստանը 2018 թվականին «Պրոմսիրյոիմպորտ» կառույցի միջոցով Իրանից 5 մլն տոննա նավթ կգնի: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի:
Ընթացիկ տարվա հոկտեմբերին, երբ Կատալոնիան քաղաքական ճգնաժամի բարձրակետն էր ապրում, ինքնավարություն այցելած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվն անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 4,7 տոկոսով:
Եթե ԵՏՄ-ն ինչ-որ մի պահի որոշի նաև միջամտել այդ ոլորտներին և կարգավորել դրանք, ապա այդ դեպքում կբախվի բավական բարդ իրավիճակի հետ, քանի որ Հայաստանն արդեն միջազգային պայմանագրով ստանձնել է կոնկրետ պարտավորություն՝ համապատասխանեցնել, մոտեցնել իր օրենսդրությունը ԵՄ չափանիշերին.
Դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ասիայի երկրներ շրջագայության շրջանակներում պաշտոնական այցով ժամանել է Բանգլադեշ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Թուրքիան պատրաստ է սատարել Ադրբեջանի ցանկացած որոշման Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան մաքոքային բանակցություններ է սկսել Սիրիայի կառավարության եւ միացյալ ընդդիմության պատվիրակությունների միջեւ, որոնք գտնվում են ՄԱԿ-ի Ժնեւի գրասենյակում, բայց տարբեր հարկաբաժիններում:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ին Վիեննայում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մինսկում մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որն անցկացվում է նախ նեղ կազմով, ապա պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ լիագումար նիստի ձևաչափով:
2017 թվականի «Եվրոպայի կինը» կոչումը «կինն իշխանության մեջ» անվանակարգում շնորհվել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար իտալուհի Ֆեդերիկա Մոգերինիին:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Մինսկ՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: