ԱՄՆ-ի հայ դատի հանձնախումբը դատապարտել է Tesla ընկերության հիմնադրի այցը Թուրքիա

«Հայ դատի» հանձանախումբը (ANCA) դատապարտել է ավտոմեքենաների համար Էլեկտրական շարժիչներ արտադրող ամերիկյան «Tesla» ընկերության հիմնադիր Էլոն Մասքի այցը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Աթաթուրքի  դամբարան:

«Timeturk» լրատվական կայքի փոխանցմամբ՝ ANCA-ն նաև դատապարտել է այն հանգամանքը, որ Մասքը սոցցանցում լուսանկար էր հրապարակել, որտեղ նա կանգնած էր Էրդողանի կողքին:

Միջանկյալ նշեք, որ Թուրքիա մեկնած Մասքը հանդիպել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Կողմերը քննարկել էին «Tesla»-ի և թուրքական ընկերությունների համագործակցության հարցը: Հանդիպման ժամանակ բարձրացվել էր նաև Թուրքիայի ավտոտրանսպորտի էլեկտրաֆիկացման հարցը:

Լուսանկարների վերաբերյալ ANCA-ն գրառում էր արել  «Twitter» -ի էջում:

«Մասքը մահացած բռնապետ Աթաթուրքի հետ իր լուսանկարն էր հրապարակել: Մասքը`  կենդանի բռնապետ Էրդողանի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս