Բաժիններ՝

Թիլերսոնը կոչ է արել Թուրքիային Իրանի հետ փոխգործակցության շրջանակում հաշվի առնել ՆԱՏՕ-ի շահերը

Ամերիկայի Միացյալ Նահանգները հասկանում են Թուրքիայի կողմից Իրանի հետ փոխգործակցության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով աշխարհագրգական դիրքը և մշակութային կապերը, սակայն այդ փոխգործակցությունը պետք է տեղի ունենա ՆԱՏՕ-ի բոլոր երկրների շահերի շրջանակում:

Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: «Մենք գիտակցում ենք, որ հաշվի առնելով մշակութային և աշխարհագրական սերտ կապրը Թուրքիան պետք է փոխգործակցի Իրանի հետ: Բայց, միաժամանակ, այդ փոխգործակցության շրջանակում նա չպետք է մոռանա, որ որպես ՆԱՏՕ-ի անդամ պետք է հաշվի առնի դաշինքի շահերը»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։