Բաժիններ՝

Մելանյա Թրամփը Ծննդյան տոների առթիվ զարդարել է Սպիտակ տունը

ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ առաջին անգամ զարդարել է նախագահի նստավայրը: «Սպիտակ տունը պատրաստ է տոնելու»,- նոյեմբերի 27-ին գրել է նա իր Twitter-ում։

Նստավայրի գլխավոր զարդարանքն է դարձել 5,5-մետրանոց եղեւնին Վիսկոնսինից, որը կանգնեցվել է Երկնագույն սենյակում: Բացի դրանից, Սպիտակ տան զանազան անկյուններում տեղավորվել են եւս 52 տոնական ծառեր: Այցելուների համար պատրաստել են սեղան. գլխավոր ուտելիքը կդառնա անուշահացե Սպիտակ տունը, որի համար 160 կիլոգրամ խմոր է պահանջվել: Պատրաստել են նաեւ 31 հազար թխվածքաբլիթ. դեկտեմբերին Սպիտակ տունը պլանավորում է անցկացնել շուրջ 100 տոնական միջոցառում եւ ընդունել 25 հազար հյուրերի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս