ՏՀԶԿ-ն բարելավել է 2017 թվականին համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը
Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) բարելավել է ընթացիկ տարվա համար գլոբալ տնտեսության աճի կանխատեսումը։
2017 թվականին իրական ՀՆԱ-ի աճի գնահատումն ավելի վաղ սպասված 3,5 տոկոսից բարձրացվել է մինչեւ 3,6 տոկոս: Այդ մասին ասված է կազմակերպության զեկույցում: 2018 թվականին սպասվում է աճի տեմպերի արագացում մինչեւ 3,7 տոկոս, այս կանխատեսումը չի վերանայվել: 2019 թվականին գլոբալ ՀՆԱ-ն կավելանա 3,6 տոկոսով:
Անցալ տարվա արդյունքներով՝ գլոբալ տնտեսությունն աճել է 3,1 տոկոսով: «Համաշխարհային տնտեսությունն ամրացել է, իսկ դրամավարկային եւ հարկային խթանման միջոցառումները աճի սինխրոնացում են ապահովել երկրների մեծ մասում»,-ասված է ՏՀԶԿ-ի զեկույցում:
«Սպասվում է, որ ՀՆԱ-ի աճի տեմպերը որոշ չափով կարագանան 2018 թվականին, բայց կմնան նախաճգնաժամային մակարդակից ցածր: Երկարաժամկետ խնդիրները դանդաղեցնում են աճի տեմպերը եւ բացասաբար են ազդում տնտեսության կայունության վրա»,-նշում են ՏՀԶԿ-ի փորձագետները, հավելելով, որ կարճաժամկետ հեռանկարի համար կանխատեսումը դրական է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: