Թրամփը կտրուկ ավելացրել է հեռուստատեսային գովազդի բյուջեն
ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մտադիր է զգալի ավելացնել հեռուստատեսային գովազդի համար նախատեսված ծախսերը հաջորդ շաբաթվանից, հայտնում է NBC-ն:
Թրամփի նախընտարական շտաբը պատրաստվում է հայտարարել 10 միլիոն դոլար արժողությամբ հեռուստագովազդի գնման մասին:
Թրամփի նախընտրական հոլովակներն ավելի վաղ հեռարձակվել են Օհայո, Փենսիլվանիա, Հյուսիսային Կարոլինա և Ֆլորիդա նահանգներում:
Ներկայում դրանց թվին կավելանան Նյու Հեմփշիր, Այովա, Նևադա, Վիրջինիա և Կոլորադո նահանգները:
Թրամփի շտաբը օգոստոսի կեսին էր հայտարարել հեռուստագովազդի համար 4,8 մլն դոլար հատկացնելու մասին:
Միևնույն ժամանակ, Թրամփի մրցակից, դեմոկրատ Հիլարի Քլինթոնը հեռուստատեսային գովազդի վրա արդեն ծախսել է 68 մլն դոլար: