Բաժիններ՝

Ջոն Քերին պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստան

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Հնդկաստան, որտեղ կմասնակցի ամենամյա բարձր մակարդակի խորհրդակցություններին: Այդ մասին հաղորդում է ANI գործակալությունը:

Քերին Դելի է ժամանել Բանգլադեշից, որտեղ հանդիպումներ է անցկացրել երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ:

Հնդկաստանում ԱՄՆ պետքարտուղարը կանցկացնի երեք օր: Գլխավոր միջոցառումը` «Ռազմավարական և առևտրային երկխոսություն»-­ը, նախատեսված է օգոստոսի 30-­ին, որում Քերին կնախագահի Հնդկաստանի իր գործըներոջ` Սուշմա Սվարաջի հետ: Դա կլինի այդ ֆորմատով երկրոդ հանդիպումը, սակայն խորհրդակցություններն անցկացվում են 2009 թվականից սկսած:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031