Ջոն Լենոնին սպանողին 9-րդ անգամ մերժել են վաղաժամ ազատ արձակել
ԱՄՆ պայմանականվաղաժամ ազատ արձակելու հարցերով կոմիտեն մերժել է Ջեն Լենոնին սպանողի` իրեն ազատ արձակելու դիմումը: Այդ մասին հաղորդել է New York Daily News-ը:
Մարկ Դևիդ Չեմպենն արդեն 9-րդ անգամ է խնդրում պայմանական ազատ արձակելու համար և ամեն անգամ մերժում ստանում: Հաջորդ անգամ 61-ամյա Չեմպենը կկարողանա ազատ արձակելու դիմում ներկայացնել միայն երկու տարի անց:
1980 թվականի դեկտեմբերի 8-ին հանցագործն ութ անգամ կրակել էր աշխարհահռչակ երաժիշտ Ջոն Լենոնի վրա, երբ վերջինս կնոջ` Յոկո Օնոյի հետ վերադառնալիս է եղել Hit Factory երաժշտական ստուդիայից: