Թրամփը Քլինթոնից պահանջել է հրապարակել իր հիվանդության ամբողջական պատմությունը

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հրապարակել իր հիվանդության մանրամասն պատմությունը՝ կոչ անելով ճիշտ նույնպես վարվելու դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնին, որին հակառակորդները բազմիցս մեղադրել են իր առողջական վիճակի մասին տեղեկատվությունը հասարակայնությունից թաքցնելու մեջ:

«Ես կարծում եմ, որ երկու թեկնածուներն էլ՝ կեղծավոր Հիլարին եւ ես, պետք է հրապարակենք (առողջական վճակի մասին) մանրամասն բժշկական գրառումները»,- գրել է Թրամփը Twitter-ի՝ իր միկրոբլոգում: «Ես դա կանեի առանց դժվարության»,- հավելել է նա:

Ավելի վաղ հանրապետական թեկնածուի մամուլի քարտուղար Քեթրին Փիրսոնը ենթադրել է, որ Քլինթոնը տառապում է դիսֆազիայով (խոսքի խանգարմամբ): Փիրսոնն իր եզրակացությունը հիմնավորել է այն բանով, որ դեմոկրատ թեկնածուն կասկածելիորեն հաճախակի է «անհետանում հերթական ելույթից հետո», քանի որ իբր հարկադրված է «գնալ տուն եւ պառկել քնելու»: Քլինթոնի շտաբում այդ պնդումներն ամբողջությամբ հերքել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031