Վրաստանի վարչապետը մոտ օրերս պաշտոնական այցով կմեկնի Բաքու

Մոտ օրերս Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այդ մասին հայտարարվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Կվիրիկաշվիլիի հանդիպման ժամանակ, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:

Ինչպես հայտնել են Վրաստանի կառավարությունից, կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական համագործակցության հարցեր:

Գերատեսչության մամուլի ծառայության տեղեկություններով` անդրադարձ է կատարվել Վրաստանի և Ադրբեջանի քաղաքական, մշակութային, առևտրատնտեսական հարաբերություններին և էներգետիկ ոլորտում համագործակցության խորացմանը:

Կվիրիկաշվիլին և Մամեդյարովը խոսել են երկու երկրների կողմից իրականացվող էներգետիկ նախագծերի մասին, որոնք ունեն տարածաշրջանային նշանակությունԼ
Հանդիպմանը ներկա են եղել Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն և Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն:

Տեսանյութեր

Լրահոս