Բաժիններ՝

Օբաման և Էրդողանը կհանդիպեն «Մեծ քսանյակի» շրջանակում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է սեպտեմբերի 4-ին հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնել է Օբամայի օգնական Բեն Ռոդսը:

Հաղորդվում է, որ հանդիպումը տեղի կունենա Պեկինում` «Մեծ քսանյակի» շրջանակում:
Ռոդսի խոսքով` երկու երկրների ղեկավարները մտադիր են քննարկել Թուրքիայի իրավիճակը, որն ստեղծվել է երկում հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո, ԴԱԻՇ-ի դեմ պայքարը Սիրիայում և Իրաքում, ինչպես նաև փախստականների խնդիրը:

Վերջինս նաև հայտնել է, որ Օբաման քննադատելու է Թուրքիայի գործողությունները Սիրիայի հարավում և սիրիական ընդդիմության դեմ, որոնց աջակցում է ԱՄՆ-ը:
«Մենք չենք աջակցում և մենք չենք աջակցելու հարավ շարժմանը և Սիրիայի դեմոկրատական ուժերի դեմ գործողություններին, որոնց աջակցում է ԱՄՆ-ը»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ «Ջարաբլուսի ռազմական խորհուրդ» խմբավորումը հայտարարել է, որ իր դիրքերը Ջարաբլուսից հարավ գտնվող գյուղում ենթարկվել են Թուրքիայի ավիահարվածներին:

«Ջարաբլուսի ռազմական խորհուրդ» խմբավորումը Սիրիայի մեկ այլ ընդդիմադիր միավորման`SDF-ի դաշնակիցն է, որի զինյալների հիմնական մասը քրդեր են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս