Բաժիններ՝

Պեկինում էլեկտրամոբիլ ձեռք բերել ցանկացողների թիվը գերազանցել է 60 հազարը

Չինաստանի մայրաքաղաքի այն բնակիչների թիվը, որոնք ցանկանում են համարանիշ ստանալ նոր էլեկտրամոբիլի համար, գերազանցել է 60 հազարը:

Այս մասին հայտնել է Չինաստանի միջազգային ռադիոն: 2016 թվականին Պեկինի քաղաքապետարանը նոր ավտոմեքենաների գրանցման բաժնաչափը սահմանել էր 150 հազար մեքենայի չափով, որոնցից 60 հազարը էլեկտրամոբիլներ են:

Փորձագետները նշում են, որ էլեկտրաքառերը Չինաստանում սկսել են մեծ ժողովրդականություն վայելել մեքենաների լիցքավորման կայանների ցանցի զարգացման, լիցքավորման համար դրանց համեմատաբար ցածր ծախսերի, ինչպես նաեւ համարանիշի ստացման արագ ընթացակարգի շնորհիվ:

2015 թվականի արդյունքներով՝ երկրում էլեկտրամոբիլների վաճառքների ծավալը կազմել է 370 հազար միավոր, իսկ էլեկտրաքառերի թվաքանակով Չինաստանն աշխարհում գրավել է առաջին տեղը:

Անցյալ տարի երկրում կար 497 հազար էլեկտրամոբիլ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս