Կրեմլը տեղեկություններ չունի Քարիմովի հնարավոր մահվան մասին. Պեսկով
Կրեմլը չունի տեղեկություն այն մասին, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովն իբրև մահացել է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք ոչ մի հաստատված լուր չունենք»,- TASS-ին ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին, թե արդյոք ՌԴ նախագահի վարչակազմը ճշտել է Քարիմովի մահվան մասին երեկ երեկոյան տարածված լուրերը:
Երեկ հայտնի դարձավ, որ Քարիմովը գլխուղեղի արնազեղում է ստացել, նրա վիճակը գնահատվում է որպես կայուն:
Հարցն այն մասին, թե արդյոք Մոսկվան մտավախություն չունի, թե դրա հետ կապված իրավիճակը Ուզբեկստանում կբարդանա, Պեսկովն անվանել է «ոչ կոռեկտ»:
Նա ընդգծել է, որ Կրեմլն «առանձին գիտելիքներ» չունի Քարիմովի առողջական վիճակի մասին, քանի որ Կրեմլը տեղեկություններ է ստանում ԶԼՄ-ներից և դիվանագիտական խողովակների միջոցով:
Քարիմովը հանրապետության նախագահն է 1991 թվականից: Մինչ այդ նա Ուզբեկստանի ԽՍՀ-ի նախագահն էր: