Բաժիններ՝

Պայթյուն Բիշքեկում` Չինաստանի դեսպանատան մոտ

Հզոր պայթյուն է որոտացել Բիշքեկքում Չինաստանի դեսպանության մոտ, կա 1 զոհ, դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության 2 աշխատակից վնասվածքներ է ստացել, հայտնում է RIA Novosti-ն:

Երկրի ներքին գործերի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտարարել են, որ արտակարգ դեպքի մասին լուրն ստացվել է տեղի ժամանակով ժ. 10.00-ի սահմաններում (Երևանի ժամանակով ժ. 08.00-ին):

Ներկայում դեպքի վայրում աշխատում են ոստիկանները:

Ականատեսներից մեկը գործակալությանը պատմել է, որ պայթուցիկով լի ավտոմեքենան ներխուժել է դեսպանության տարածք և պայթել դեսպանի նստավայրից ոչ հեռու:
Պայթյունի հետևանքով կոտրվել են հարևան տների ապակիները, խանութներում վնասվել են ցուցափեղկերը:

Ղրղըզստանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ պայթյունի վայրում հայտնաբերվել է մեքենայում գտնվող մարդու մարմին: Ներկայում պարզվում է նրա ինքնությունը:

Ղրղըզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը հայտարարել է, թե պայթյունը Չինաստանի դեսպանության տարածքում իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:

Դեսպանության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս