Բաժիններ՝

Լիտվայի ԱԳ նախարարը հանդես է եկել հակառուսական պատժամիջոցները վերացնելու դեմ

Եվրամիության կողմից հակառուսական պատժամիջոցները պետք է մնան ուժի մեջ կամ նույնիսկ ավելի խստացվեն: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»­-ն, այդ մասին հայտարարել է լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը:

Նախորդ շաբաթ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել էր, որ պատժամիջոցները ոչինչ չեն տվել այն ոլորտներում, որոնց վրա պետք է ազդեին: Նա ընդգծել էր, որ պատժամիջոցները վնաս են հասցնում ինչպես Եվրամիությանը, այնպես էլ Ռուսաստանին:

«Եթե մենք ընդհանրապես ոչնչի չենք հասել, ապա պետք է ավելի խստացվեն պատժամիջոցները: Դա ինձ մոտ անհապաղ արձագանք է` ի պատասխան նման մեկնաբանությունների»,­- ասել է Լիտվայի ԱԳ նախարարը:

ԵՄ-­ն ՌԴ­-ի դեմ պատժամիջոցները կիրառում է 2014 թվականից` Ուկրաինայի հետ կապված իրավիճակի պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031