Բաժիններ՝

Քրդերը այժմ միայնակ են, քանի որ Թրամփը Էրդողանի քաղաքականությունն ընդունել է որպես իր սեփականը. The Times

Բրիտանական “The Times” պարբերական․

▪️Մարկ Ռուտեի (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար), Ալեքս Ստաբի (Ֆինլանդիայի նախագահ) և Քիր Սթարմերի (ՄԹ վարչապետ) նման գործիչների առջև ծառացած խնդիրն այն է, որ նրանց ասածների մեծ մասը կորչում է Սպիտակ տան աղմուկի մեջ։ Այս կանոնից բացառություն է կազմում Թուրքիայի առաջնորդ Էրդողանը. նրա շշուկները համոզեցին Դոնալդ Թրամփին ընդունել նախկին ջիհադիստին որպես Սիրիայի նախագահ, հրաժարվել քրդական գործոնից։

▪️Քրդերը այժմ միայնակ են, քանի որ Թրամփը Էրդողանի քաղաքականությունն ընդունել է որպես իր սեփականը։ ԱՄՆ-ի կողմից նախկինում տրամադրված ռազմական աջակցությունը և օդային օգնությունը այս փուլում չեն իրականացվել։ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը դարձավ Սիրիայում նոր ուժերի հավասարակշռության վճռորոշ տարրերից մեկը։ Իսկ Ահմեդ ալ-Շարաան՝ միասնական սիրիական կառուցվածքի առաջատար դեմքը։

▪️Էրդողանը և Թրամփը հայտնի են որպես մարդիկ, ովքեր էներգիա են ստանում իրենց թշնամիների արյունից: Հուսով ենք, որ մի օր նրանց ընկերների հերթը չի հասնի։

Պարբերականը գրում է նաև, որ Թուրքիան պատրաստվում է Իրանում ամենավատ սցենարին և քննարկում է սահմանի իրանական կողմում բուֆերային գոտի ստեղծելու հարցը՝ փախստականների նոր ալիքը կանխելու համար։

Ըստ նյութի՝ Անկարան ցանկանում է կանխել միգրանտների մուտքը Թուրքիա, և սահմանն արդեն ամրացվել է պատերով, խրամատներով, աշտարակներով, անօդաչու թռչող սարքերով և հսկողության համակարգերով։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս