Ցանկացած կոռուպցիոն բնույթի հարց ես ուղղում որևէ պետական հիմնարկի՝ պետական գաղտնիք հասկացությամբ մերժվում է տեղեկատվության տրամադրումը. Սոնա Տռուզյան
AntiCor հակակոռուպցիոն հարթակն անցկացնում է կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողով։
«Փաստինֆո» կայքի գլխավոր խմբագիր Սոնա Տռուզյանը հայտարարեց՝ քաղաքական դերակատարները սպասում են քաղաքական տարուն, որ նոր ակտիվանան։
«Մենք չպետք է հոգնենք, երևույթների դեմ պայքարը պետք է տարվի ակտիվ»,- նշեց նա։
Տռուզյանի խոսքով՝ այսօր պետական կառույցները ԶԼՄ-ների հարցումներին պատասխանում են՝ պետական գաղտնիք է։
«Ցանկացած կոռուպցիոն բնույթի հարց ես ուղղում որևէ պետական հիմնարկի՝ պետական գաղտնիք հասկացությամբ մերժվում է տեղեկատվության տրամադրումը, իսկ որևէ մեկս փորձե՞լ ենք վիճակել, թե ինչու է այդ տեղեկատվությունը դասվում պետական գաղտնիքի քողի ներքո…չենք վիճարկել»,- նշեց նա։
Լրատվամիջոցի խմբագիրն ընդգծեց՝ այսօր ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ ԶԼՄ-ները չկարողանան աշխատել։
Տռուզյանը ենթադրում է, որ տեղեկատվական քաոսն այսօր ստեղծվում է դիտավորյալ։
