Բաժիններ՝

ԱՄՆ-ն առևտրային առաքելություն կուղարկի Ադրբեջան

ԱՄՆ-ի առևտրային առաքելությունը սեպտեմբերի 15-16-ը կայցելի Ադրբեջան, հայտնում է haqqin.az-ը` հղում կատարելով Ամերիկա-ադրբեջանական առևտրային պալատին (USACC):

Առաքելությունը կազմակերպվել է Կոլումբիայի շրջանի դեպարտամենտի մանր և տեղական բիզնեսի աջակցության օժանդակությամբ (ExportDC):

Պատվիրակության կազմում կներառվեն մանր և միջին ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք գործում են կայուն զարգացման, ռազմավարական և խորհրդատվական ծառայությունների, առողջապահության, քաղաքային պլանավորման, IT ոլորտներում և այլն:

Այցի շրջանակում հանդիպումներ են կայանալու կառավարության և մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ:

Ադրբեջանի Մաքսային միության տվյալներով` ԱՄՆ-ի հետ առևտրաշրջանառությունը հունվար-հուլիսին կազմել է գրեթե 312,3 մլն դոլար, որից 280,6 մլն դոլարը բաժին է ընկել ամերիկյան արտադրանքի ներկրմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031