Վրաստանի Մառնեուլի շրջանում հարսանիքին 150 մարդ է թունավորվել

Գիշերը Վրաստանի Մառնեուլի եւ Ռուսթավի հիվանդանոցներ է տեղափոխվել շուրջ 150 մարդ, այդ թվում՝ երեխաներ՝ «աղիքային սուր թունավորում» ախտորոշմամբ:

Քվեմո Քարթլիի տարածաշրջանի վարչակազմի տեղեկատվությամբ՝ մարդկանց թունավորումը տեղի է ունեցել Սադախլո գյուղում անցկացված հարսանիքի ժամանակ, ենթադրաբար, ժամկետանց մթերքներից: ՆԳ նախարարությունը հետաքննությունն է սկսել սույն փաստով:

Ներկայում հիվանդանոցներում է գտնվում ավելի քան 40 մարդ, նրանց վիճակը կայուն է: Մնացածները տուն են ուղարկվել բժշկական օգնություն ստանալուց հետո:

Օգոստոսի լույս 30-ի գիշերը Մառնեուլի շրջանային հիվանդանոց է այցելել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, որը զրուցել է բժիշկների եւ տուժածների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031