Բաժիններ՝

Բելգիան 2 տարում ահաբեկչության դեմ պայքարի վրա կծախսի 740 միլիոն եվրո

Բելգիայի դաշնային կառավարությունը 740 միլիոն եվրո է հատկացրել ահաբեկչության դեմ պայքարի և դրա կանխարգելման աշխատանքների համար, հայտնում են բելգիական ԶԼՄ-ները:

«Հարկավոր է հստակ պատկերացնել, որ Բելգիան երբեք լրջորեն չի ընկալել խոշոր սպառնալիքը, և այդ բնագավառում, ինչ-որ առումով, ﬔնք սկսել ենք մաքուր էջից: Պետք էր ﬕջոցառումներ ձեռնարկել»,- ԶԼՄ-ները ﬔջբերել են բելգիական կառավարٳթյան ներկայացուցչի խոսքերը:

Այդ գումարից արդեն իրացվել է 640 միլիոն եվրոն, որոնք ծախսվել են իրավապահ մարմինների աշխատակիցների թվի ավելացման, կայարանների անվտանգության ապահովման և հատուկ սարքավորումների ձեռքբերման վրա:

Հատկացված միջոցներից դեռ նախատեսվում է օգտագործել 100 միլիոն եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս