Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի փոխանցմամբ` Թուրքիայում ՌԴ գործերի հավատարմատար Սերգեյ Պանովը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Սիրիայում տիրող ներկայիս իրավիճակի շուրջ որոշ հարցեր քննարկելու համար: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Մեր նպատակն է՝ Հայաստանում ստեղծել խաղաղության շարժում, որը միակն է, որ կփրկի ՀՀ-ն ու Արցախը վերահաս վտանգներից։ Անկախ ընտրություների արդյունքներից՝ մենք վստահ ենք, որ պատմությունը կապացուցի մեր ճշմարտացիությունը»,- ասաց Լ.Զուրաբյանը՝ ամսի 29-ին ժամը 18։00-ին հրավիրելով Ազատության հրապարակ՝ մասնակցելու հանրահավաքի, որը վերածվելու է խաղաղության երթի:
«Նախկինում կանանց ամենաշատ ձայները հավաքում էր Գագիկ Ծառուկյանը, սակայն հիմա նա բավականին համեստ տոկոսներ է հավաքում: Եթե առաջ կանանց 50 տոկոսից ավելին նախընտրում էր ԲՀԿ-ին, հիմա նրանց թիվը հասել է 40 տոկոսի, իսկ ՀՀԿ-ին բաժին է ընկնում ընտրող կանանց 38 տոկոսը»,- նշեց Ահարոն Ադիբեկյանը:
«Տեր-Պետրոսյանի մոտեցումները՝ և՛ 2008 թ., և՛ 2013թ. ընտրությունների վերաբերյալ, ոչ մի սանտիմետր չեն փոխվել: Ես կխնդրեի Շարմազանովին՝ շատ չհրճվել, եթե չի հասկացել նախագահի խոսքի ենթատեքստը, և չմեկնաբանել այն իր ուզած կոնտեքստում՝ իր ուզած ձևով»։
Թուրքիան հրաժարվում է մասնակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրմանը քրդերի հետ միասին:
Թբիլիսիի Օրթաչալայի շրջանում կառուցվելու է կառավարական թաղամաս, որտեղ կտեղավորվեն Վրաստանի գրեթե բոլոր նախարարությունները:
«Հայաստանում երկար տարիներ իշխանափոխություն չի եղել, բոլոր սա գիտենք։ 17 տարի խաղաղ իշխանափոխության փորձերը տապալվել են։ Բայց այս անգամ, ինչպես գիտեք, ներդրված են ընտրական այնպիսի տեխնոլոգիաներ, որ մենք բոլորս հավատում ենք իշխանափոխությանը երկու րոպեի ընթացքում։ Ո՞րն է դա։ «Ելք» դաշինքի թիվ 1 քվեաթերթիկը վերցնելով՝ մենք բոլորով կարող ենք իշխանափոխություն անել»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ սա ամենակարևոր ուղերձն է, որ մարդիկ հավատան իրենց քվեին և քվեարկեն։
Այս շաբաթվա քննարկման թեման էր՝ ի՞նչ խնդիրների առջև է կանգնելու ապագա կառավարությունը, Հայաստանն ու հայ հասարակությունը՝ անկախ ընտրությունների արդյունքներից:
Լոնդոնում իրականացված ահաբեկչությունից տուժել են 11 երկրների քաղաքացիներ, նրանցից 12-ը բրիտանացիներ են:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է մարտի 22-ին Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը:
Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը մարտի 22-ին տեղի ունեցած քննարկումների ժամանակ որոշել է կազմակերպել համազգային հանրահավաք, որի ժամանակ ժողովուրդը կարտահայտի իր բողոքը երկրի իշխանությունների կողմից շարունակաբար իրականացվող ապօրինությունների և ճնշումների դեմ:
«Ես ուզում եմ նորմալ ընտրություն կատարեմ։ Եթե ես ընտրում եմ իմ նախընտրած թեկնածուին, մեխանիկորեն ձայն եմ տալիս դրա կուսակցությանը։ Եթե ես ընտրում եմ կուսակցությունը, ես մեխանիկորեն ձայն եմ տալիս կամ մեծամասնականին, կամ համամասնականին, չգիտեմ՝ ինչ ա կոչվում, իմ չուզած մարդուն։ Հիմա ես ո՞նց ընտրություն կատարեմ»,- այսօր Սևանում «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ մի քաղաքացի դիմեց Գագիկ Ծառուկյանին։
Եվրոպայի հանձնաժողովը պաշտոնապես բացատրություն է պահանջել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարության կապակցությամբ:
Տեսախցիկները գրանցել են Լոնդոնի Վեստմինսերյան կամրջի անցորդների վրա ավտոմեքենայի վրաերթի պահը:
ՄԱԿ-ը մարտի 23-ին նախնական հանդիպումներ է սկսել միջսիրիական բանավեճերի մասնակիցների հետ, այն մտադիր է առարկայական բանավեճերն սկսել մարտի 24-ին, երբ Ժնեւ կվերադառնա Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան:
Մեծ Բրիտանիայի կառավարությունն առաջիկա տարիներին 2,5 մլրդ ֆունտ ստեռլինգ կհատկացնի ազգային անվտանգության եւ հետախուզության կատարելագործման համար:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ծայրահեղ աջակողմյան մի խումբ ակտիվիստներ մեծ պաստառ են կախել Թուրքիայի դեսպանության շենքի վրա: Այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ մարտի 22-ին Լոնդոնի սրտում տեղի ունեցած զարհուրելի հարձակման և դրա հետևանքով անմեղ զոհերի ու վիրավորների կապակցությամբ:
«Ես ձեզնից մեկն եմ, զրոյից կայացած մարդ եմ, պետական պաշտոններ չեմ ունեցել»,- հայտարարեց արդեն 5 տարի պատգամավոր Ծառուկյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը կոշտ պատասխան է տվել Բուլղարիային: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Լոնդոնում հարձակում կատարած տղամարդը ծնվել էր Մեծ Բրիտանիայի տարածքում եւ ժամանակին գրավել էր ՄԻ-5 բրիտանական հակահետախուզության ուշադրությունը:
2016 թվականի մարտի 22-ին Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների միագումար տնտեսական վնասը կազմում է մոտավորապես 2,5 մլրդ եվրո կամ ՀՆԱ-ի գրեթե 0,6 տոկոսը. այս գնահատականը հրապարակել է Բելգիական ձեռնարկությունների դաշնությունը:
«Պարոն Ծառուլյանը երբ հայտարարում է, որ 2015 թվականի փետրվարի դեպքերում նա չուզեցավ, որ որևէ հայի մեկ կաթիլ արյուն թափվի, ու դրա համար հետ կանգնեց զարգացող գործընթացներից, իսկ հիմա հանկարծ «Ծառուկյան» դաշինքի առաջին կինը՝ Նաիրա Զոհրաբյանը, Քաջարանում ուղղակի հայատարարում է, որ մարզպետի երկու ականջներն ինքը կկտրի»:
«Քաղաքական ենթատեքստը, որ երևում է, միայն կույրը չի տեսնում։ Բնական է՝ կա քաղաքական ենթատեքստ, այլ հարց է, որ քաղաքական ենթատեքստ չի նշանակում՝ իրականությանը չհամապատասխանող։ Կարող է՝ իրականությանը համապատասխանում է, ձեզ դա պետք է հետաքրքրի՝ ինչքանո՞վ է իրականությանը համապատասխանում։ Ես ինչքանով գիտեմ Սամվել Բաբայանի կերպարը, նա շատ խիզախ, քաջ տղա է ու կարող էր իրեն նման բան թույլ տալ՝ անօրինական ձևերով գնալ դեպի «փայլուն Հայաստանի» ապագան։ Իսկ թե ինչքանով է դա իրականություն, այլ խնդիր է, հետաքննությունը կպարզի»։
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիյահու Յերուշալմին (նստավայրը՝ Երուսաղեմ):
«Կանենք սա, մենք կշարունակենք աշխատել այդ կառավարությունում, չենք անի` չենք աշխատի: Դուք շատ լավ եք հիշում, 8-9 տարի առաջ մենք մեկ օրվա ընթացքում դաշնակցական բոլոր նախարարներով դիմում գրեցինք և ազատվեցինք մեր պաշտոններից հայ-թուրքական արձանագրությունների պատճառով: Նույնը մենք պատրաստ ենք անել, եթե ապագա կառավարությունը չի առաջնորդվելու տնտեսական այն բարեփոխումներով, որ մենք որդեգրել ենք»,- եզրափակեց Լոքյանը:
Կիեւում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով զոհվել Է Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը:
Լոնդոնի քաղաքապետ Սադիք Հանը հորդորել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին՝ միանալ ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված ակցիային, որը Թրաֆալգարյան հրապարակում անցկացվելու թ մարտի 23-ի երեկոյան:
Համացանցում հայտնվել են տեսակադրեր, որոնք արվել են Խարկովի մարզի Բալակլեա քաղաքի մերձակա զինապահեստների պայթյունների վայրից:
Նա չբացառեց, որ գուցե Ս. Բաբայանը վաճառելու նպատակով է բերել այդ համակարգը, գուցե Հայաստանը որպես տարանցիկ երկիր է եղել, հետագայում ուզել են տեղափոխել այլ երկիր: Նա նաև չբացառեց, որ գուցե բերել են Պաշտպանության բանակին հանձնելու նպատակով: