Լուկաշենկոն իրեն համեմատել է Զելենսկիի հետ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն համեմատել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ, բայց, միևնույն ժամանակ, հիշեցրել է սեփական կյանքի փորձի մասին:
«Ես նույնքան կանաչ էի, որքան նա (Զելենսկին – խմբ.): Բայց ես ունեի հող ոտքերիս տակ, որոշակի կենսափորձ: Իսկ նա շոու ուներ: Եվ ուկրաինացիները նույնպես գիտեին այդ մասին: Բայց նրանք ընտրեցին նրան: Եվ հիմա վճարում են դրա համար: Եվ նրանք շատ բարձր գին են վճարում»,- ասել է Լուկաշենկոն RT-ին տված հարցազրույցում:




