Բաժիններ՝

Միայն Պակիստանն է որպես միջնորդ հանդես գալիս ԱՄՆ-ի հետ շփումներում. Իրանի ԱԳՆ

Ոչ մի այլ երկիր, բացի Պակիստանից, չի մասնակցում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների գործընթացին: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Ներկայում Պակիստանը միակ պաշտոնական միջնորդն է Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական ​​գործընթացում: Թեև մյուս երկրները ևս կապի մեջ են և խորհրդակցություններ են վարում, սակայն միջնորդության արդյունավետությունը կախված է այն բանից, թե կողմերն ինչպես են կատարում իրենց պարտավորությունները», – իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ: Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին: Ապրիլի 11-ին երկու կողմերն Իսլամաբադում վարել են մի քանի փուլով բանակցություններ, որոնք, սակայն, որևէ արդյունքի չեն հանգեցրել: Միացյալ Նահանգներն ապրիլի 13-ին սկսել է Իրանի ծովային շրջափակումը:

Կկայանա արդյոք բանակցությունների երկրորդ փուլը, առայժմ հայտնի չէ։ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ բանակցությունների նպատակով ամերիկյան կողմի ներկայացուցիչը մեկնել է Իսլամաբադ, մինչդեռ իրանական կողմը տեղեկացրել է, որ չի ցանկանում բանակցել ԱՄՆ-ի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930