ՇԱՌԸ ԳԱԼԻՍ Է ԳՅՈՒՄՐԻ, ՏՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՉԳԱՔ. Զգուշացումն աշխատեց, Սարիկ Մինասյանը տուժեց… Կրկնակի

Դեռ Երևանից ավտոերթ կազմակերպելու, մարդկանց բերման ենթարկելու ու դրա միջոցով Գյումրիի Վարդանանց հրապարակում «Վարչաբենդի» համերգին մարդաշատության տպավորություն ստեղծելու՝ Նիկոլ Փաշինյանի ջանքերը հօդս ցնդեցին այնպես, որ երեկոյան արդեն խայտառակ ձախողված փաշինյանական համերգի ձայնը երևի դեռ հնչում է Գյումրիի ավագանու ընտրություններում պարտված ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ականջներում, որոնց ուսերին էր դրված Վարդանանց հրապարակի լեցունությունն ապահովելու «սուրբ պարտականությունը»:

168.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը Վարդանանց հրապարակի կիսադատարկ տեսքից այնպիսի կոնվուլսիաների մեջ է ընկել, որ դա Սարիկ Մինասյանի համար արժեցել է հավասարակշռության կորուստ և որպես հետևանք՝ սոցիալական ցանցում լկտի վարքագիծ, ինչի համար նա արդեն ներողություն է խնդրել:

Եվ որքան էլ ՔՊ-ական տիկնայք ու տղամարդիկ իրենց հարմար ռակուսներից խոշոր պլանով լուսանկարներ հրապարակեին, որքան էլ որ ողջ վարչական ռեսուրսը Գյումրիում լցված լիներ, հատկապես՝ խիստ «գրագետ», Շիրակը Հայաստանի գեղեցիկ քաղաքներից համարող, օրինակ, Արմավիրի մարզպետով, որքան էլ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ բանուգործը թողած, հրապարակից սրտիկող նկարներ հրապարակեր, որքան էլ հայտնի երգիչ բեմից երգեր, դրանից իրականությունը չփոխվեց. Վարդանանց հրապարակը շարունակեց մնալ կիսադատարկ: Արամ MP3-ին, ինչ խոսք, տաղանդավոր արտիստ է, ու նրան շատերն են սիրում, բայց գյումրեցիներն անգամ նրան լսելու համար դուրս չէին եկել տներից, այնքան որ տհաճ էր նրանց համար Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ականներին տեսնելը:

Մեր տեղեկություններով՝ մարդկանց քանակն ավելի քիչ է եղել, քան անգամ Գյումրիի ավագանու ընտրությունների ժամանակ ՔՊ-ի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ էր:

Կարդացեք նաև

Գյումրին հերթական անգամ մերժեց Փաշինյանին, և սա է իրականությունը: Գյումրին չի ներում ո՛չ իր հավատի, ո՛չ իր որոշումների նկատմամբ փաշինյանական ոտնձգությունները:

Ուշագրավ է, որ ավտոերթի մեքենաների քանակը (ըստ ՔՊ-ականների՝ 1230 մեքենա, բայց թերևս իրենց ավտոերթին են վերագրել նաև պարզապես Գյումրի գնացողների մեքենաները,- Ա.Վ.) հաշված «Իրազեկ քաղաքացիների միավորումը» չէր հրապարակել Վարդանանց հրապարակում Վարչաբենդի համերգի ունկնդիրների թիվը:

Ուշագրավ է, որ համերգից մեկ օր առաջ գյումրեցիները սոցցանցերում միմյանց զգուշացնում էին տանից դուրս չգալ՝ շառը գալիս է հայրաքաղաք: Գյումրիում, փաստորեն, միմյանց լսելու մշակույթ կա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930