Ճապոնիայում երկրաշարժից հետո 156,000 մարդ է տարհանվել
Ճապոնիայում 7.5 մագնիտուդով երկրաշարժից հետո տարհանվել է ավելի քան 156,000 մարդ, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։
Հոկայդո, Աոմորի, Իվատե, Միյագի և Ֆուկուսիմա պրեֆեկտուրաներում տարհանվել է 156,500 մարդ։
7.5 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Ճապոնիայի հյուսիսային Հոնսյու կղզում՝ Աոմորի և Իվատե պրեֆեկտուրաների մոտակայքում։ Հայտարարվել է ցունամիի վտանգի մասին։ Այս պահին Իվատե պրեֆեկտուրայի մոտակայքում ցունամիի առավելագույն բարձրությունը կազմել է 80 սանտիմետր։



