Փաշինյանը պարզաբանել է` ինչ գործարք է առաջարկել Բաքվին

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է Ադրբեջանին առաջարկված ռազմավարական գործարքի էությունը, որի մասին առաջին անգամ խոսել էր 2024 թվականի նոյեմբերին:

«Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումից հետո կողմերը ճշգրիտ դելիմիտացիա են անում ու հանգիստ թողնում միմյանց։ Այլևս չենք փորփրում, թե ով, երբ ու որտեղ է ապրել, ով ինչ է ունեցել և այլն։ Մենք փակում ենք թեման: Դա է խաղաղությունը։ Միայն այսպես մենք կարող ենք հասնել խաղաղության: Մենք ունենք մեր ճշմարտությունը, բայց մնացած բոլորն էլ ունեն իրենց ճշմարտությունը: Եվ այնպես չէ, որ երբ գնում ենք միջազգային ատյաններ, այդ հանրությունը ծափահարում է մեզ, երբ պատմում ենք մեր ճշմարտության մասին»,- ֆեյսբուքյան իր էջում ասել է Փաշինյանը՝ ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագիրը։

Նա նշել է` կան եվրոպական երկրներ և որոշակի քաղաքական շրջանակներ այդ երկրներում, որոնք համակրում են Հայաստանին, կիսում են նրա տեսակետը, պատմական նարատիվները և այլն, միևնույն ժամանակ այդ նույն երկրներում եղել են և կան շրջանակներ, որոնք կիսում են ադրբեջանական մոտեցումները: ՀՀ վարչապետի պնդմամբ՝ ի վերջո, այդ ամենը հանգեցրել է հակամարտության։

Նա կրկին հավաստիացրել է, թե Հայաստանը միջազգային օրենքներով պատկանող որևէ տարածք չի զիջել Ադրբեջանին, և այսօր էլ իրենք խոսում են ՀՀ-ի շուրջ 200 քմ օկուպացված տարածքի մասին։ Փաշինյանը վստահեցրել է՝ այդ հարցը սահմանազատման շրջանակում կլուծվի, քանի որ դա լեգիտիմ հարց է` չնայած միջազգային լեգիտիմությունը բացարձակ երաշխիք չէ, քանի որ աշխարհը հիմա խառն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930