Որպես իշխող կուսակցություն՝ այդ պատասխանատվությունը առաջին հերթին ընկնում է ձեր վրա, քանի որ հայաստանցիները առաջին հերթին ձեզ կհամարեն պատասխանատու, եթե դուք ընդունակ չլինեք արդարացնել ժողովրդավարության, կայունության, տնտեսական և կառուցվածքային անհրաժեշտ բարեփոխումների իրականացմամբ, նաև բարգավաճման հետ կապված նրանց սպասելիքները:
«Ամենաաբսուրդն այն է, որ ազատության խոստում Վահրամ Բաղդասարյանը տալիս է անգամ 10 տարով դատվածներին, թե ոնց պիտի ազատի թոշակի գնացող Գառնիկիչի միջոցով, հայտնի չէ»,- ասաց մեր աղբյուրը»
«Կողմերը պետք է միանշանակ ազդանշան ուղարկեն Մոսկվային, Վաշինգտոնին եւ Փարիզին, որ իրենք իրոք պատրաստ են աշխատել խաղաղ կարգավորման վրա»:
«Իգլա» զենք պայմանագրով կարող է ձեռք բերել պետությունը, բանակը: Մասնավոր անձի դեպքում այն համարվում է ապօրինի ձեռքբերում: Այդ զինատեսակն արտադրվում է հիմնականում Ռուսաստանում: ՀՀ, ինչպես նաև Արցախի ու Ադրբեջանի բանակներն ունեն այդ զինատեսակից: Ռազմական փորձագետ Վովա Վարդանովի փոխանցմամբ՝ այդ զինատեսակից ՌԴ-ից հնարավոր է ձեռք բերել ինչպես մի արաղով, այդպես էլ մինչև 100.000 դոլարով.
«Որոշ լուրերի համաձայն` Ծաղկաձոր շտապ մեկնելը պայմանավորված է եղել Սամվել Բաբայանի ձերբակալության փաստով, այդ առնչությամբ ինչ-որ կոնֆիդենցիալ հանդիպում է կայացել Ծաղկաձորում: Թե ում հետ՝ մեզ չհաջողվեց պարզել»:
ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը մարտի 15-ին դիմում էր ներկայացրել ԿԸՀ՝ խնդրանքով, որ թույլատրեն բարեգործություն կատարել: Ուշագրավ է, սակայն, որ երեք օր անց, նիստի օրը՝ մարտի 18-ին, ներկայացրել է մեկ այլ դիմում՝ արտահերթ նիստի օրակարգից իր դիմումի քննարկման հարցը հանելու մասին:
Ոչ մի բան, ձեռքներս շղթայում ենք, գնում ենք հանձնվում ենք մեր իշխանություններին, իրանց էդ ա պետք: Ողղակի ամբողջ ազգը Հանրապետականին դեմ ա, չի ընդունում ՀՀԿ-ին, հիմի իրանք ինչ-որ բան են ուզում անեն, էդ ի վնաս իրանց են անելու, միանշանակ: Բռնապետություն ա դարձել արդեն, ինչի՞ մասին ա խոսքը:
ԱԱԾ-ն երեկ ձերբակալել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Վրաստանից մաքսանենգ եղանակով Հայաստան է տեղափոխվել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով, որոնք էլ հայտնաբերվել ու առգրավվել են:
Երեկ Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո քաղաքական կուլիսներում կարծիքներ էին հնչում, թե շուտով ՕՐՕ դաշինքից այլ հնչեղ ձերբակալություններ էլ կլինեն կամ առնվազն քրեական այդ եւ այլ գործերում ներգրավվածություն կլինի:
Twitter-ում վիրուսային ժողովրդականություն է ձեռք բերել ԱՄՆ-ում բնակվող լատինամերիկացի մուսուլմանուհի Ռահմայի օգտահաշիվը, որը հրշեջի մասնագիտությունն է ընտրել։
«Սուրբ Ղազարի հեղինակությունն այնքան մեծ էր, որ անգամ Նապոլեոն Բոնապարտն այդ վանական համալիրին գործունեությունը շարունակելու հատուկ թույլտվություն տրամադրեց` այն դեպքում, երբ նա 1810 թվականին Վենետիկում փակել էր մյուս կրոնական կառույցները: Մի քանի տարի անց կղզու ամենահայտնի հյուրը` լորդ Բայրոնը,1816-1817 թվականներին մի քանի ամիս անցկացրեց հայերենի ուսումնասիրման վրա»,- գրում է Euronews-ը:
«Ղարաբաղյան հակամարտության գոտում Ռուսաստանը տարօրինակ դրության մեջ է հայտնվել։ Լինելով ամենաազդեցիկ արտաքին ուժը, գլխավոր բանակցողն ու շահագրգիռ կողմը՝ Ռուսաստանը սպառազինություն է վաճառում հակամարտող կողմերին՝ դրանով իսկ ակտիվ պահելով հակամարտությունը: Սակայն կան նաև տարբեր ռուսական շահեր»։
Դեղագործ Միքայելի հետ միասին ֆիլմը կտեղափոխի հանդիսատեսին Սիրուն գյուղից մեծ քաղաք, որտեղ երիտասարդը որոշել է բժիշկ դառնալ: Այնուհետեւ՝ նոր տպավորություններ, նոր ընկերներ եւ՝ սեր: Սակայն, դաժան իրականությունն իր օրենքներն է թելադրում ու Մեծ եղեռնը փշրում է Միքայելի, Փարիզից պատմական հայրենիք վերադարձած Անայի եւ ամերիկացի լրագրող Քրիսի սիրո եռանկյունին:
Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին 4,5 մլրդ դոլար կարողությամբ 367րդ տեղն է զբաղեցրել Forbes հանդեսի վարկածով միլիարդատերերի համաշխարհային վարկանիշում։
«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերածվի գրադարանի: Այս մասին տեղեկացնող թուրքական «Hurriyet» թերթը նշում է, որ եկեղեցին նախկինում ծառայել է նախ որպես ցուցասրահ, ապա՝ մարզասրահ, հետո նաև՝ ոստիկանության բաժանմունքի շենք:
«Գրեթե նույն ձևով սահմանադրական փոփոխությունների ժամանակ պայքարում էին Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը, երբ Սեյրան Օհանյանը քարոզարշավի գլխավոր գործոն դարձավ, ելույթ ունեցավ անվտանգության հետ կապված, ասաց, որ անվտանգությունն ուժեղանալու է, բայց սահմանադրական փոփոխություններից հետո տեսանք, թե նա որտեղ հայտնվեց։
Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2017-ը հայտարարել է չորս գործառույթների տարի` խնդիրների ախտորոշման, սանիտարիզացիայի, պետական կառավարման բարեփոխումների սկզբի և կայունացման տարի:
«Ինչ-որ փուլից սկսած, նույնիսկ մեկ շաբաթ անց արդեն պարզ հասկանալի դարձավ, որ մարդիկ սկսել են անձնավորված ընտրություն անել, և ընտրությունը հիմնականում գնում է վարչապետի թեկնածուների միջև։ Այն ուժերը, որոնք լուրջ արդյունքներ արձանագրելու լուրջ հնարավորություններ ունեն, հենց դրա վրա էլ դնում են շեշտը։ Մենք տեսնում ենք, որ հանրապետականներն անվերապահորեն առաջին պլան են մղել Կարեն Կարապետյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանին»:
Անգլիական Reuters լրատվական գործակալությունը մարտի 22-ին Լոնդոնում Անգլիայի խորհրդարանի վրա կատարված հարձակումից հետո Էրդողանի հետ կապված սկանդալային գրառում է կատարել:
Հայաստանի կառավարության մշակած յուրաքանչյուր ծրագիր իր հետևում ունի ամիսների քրտնաջան աշխատանք:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 20 մարդ է տուժել:
European Union Foreign Affairs Journal հեղինակավոր ամսագրում (Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների ամսագիր) հրապարակվել է ամսագրի գլխավոր խմբագիր, Եվրոպական պառլամենտի նախկին անդամ Հանս-Յուրգեն Զահորկայի ծավալուն հոդվածը փետրվարի 20-ին Արցախում անցկացված սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ:
«Հայաստանի բնակչությունից երկու անգամ ավելի շատ հայ է ապրում Հայաստանից դուրս: Հայաստանի համար լավ հնարավորություն է օգտագործել այդ գործիքը: Նրանց պետք է օգտագործել որպես հենակետեր ձեր երկրի մասին տեղեկատվություն տարածելու համար: Պետք է Հայաստանից դուրս բնակվող հայերի հետ տարբեր նախագծեր իրականացնել»,- ասաց Դուբեյկովսկին:
«Հիմնական մեղավորները՝ լրագրողները, դուք եք, որ մարդկանց թյուրիմացության մեջ եք դնում, պատվեր եք կատարում՝ իրանք մեկ են, ի՞նչ կապ ունի՝ նրան տա՞ս, թե՞ նրան տաս։ Որ մենք մեկ լինեինք, ուրեմն էսօր համապատասխան կառավարությունում կլինեինք, ճիշտ ա՞, թե՞ ոչ»,- այսօր Եղեգնաձորում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե երկրի ներկայիս վիճակի մեջ իշխանությո՞ւնն է մեղավոր։
Վ.Բաղդասարյանը հայտարարագրել է 2 բնակարան՝ Երևանում (110 քմ) և Վանաձորում (40 քմ), առանձնատուն Վանաձորում 470 քմ, 30 քմ հասարակական նշանակության շինություն Վանաձորում, 0.08 հա հողամաս Երևանում, 0.1 հա հողամաս Լոռիի Արջուտ համայնքում, 0.2 հա հողամաս Շահումյանում, և 0.1 հա մակերեսով ամառանոց Կոտայքի Գյուղամեջ համայնքում։
Սիրիական խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների 5-րդ փուլը մեկնարկելու է մարտի 23-ին Ժնևում:
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նիստը կասեցվել է Վեստմինստերյան պալատի տարածքում հնչած կրակոցների հետևանքով:
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ասել է, թե Ռուսաստանը և Թուրքիան համատեղ աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ:
Կոչ ենք անում քաղաքական ուժերին, իրավապաշտպան կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը, Արցախի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին համարժեք գնահատական տալ տեղի ունեցածին։