Ֆրանսիան և Շվեդիան կոչ են արել Եվրահանձնաժողովին սահմանափակել իսրայելական բնակավայրերից ներմուծումը

Ֆրանսիան և Շվեդիան կոչ են անում Եվրահանձնաժողովին խստացնել ներմուծման վերահսկողությունը և մաքսատուրքեր սահմանել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող իսրայելական բնակավայրերի ապրանքների վրա, հաղորդում է Euractiv-ը։

2025 թվականի սեպտեմբերին եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը Եվրահանձնաժողովին առաջարկել էր Իսրայելի դեմ միջոցառումների փաթեթ, այդ թվում՝ մի քանի առևտրային համաձայնագրերի կասեցում: Սակայն, որպեսզի միջոցառումներն ուժի մեջ մտնեն, ԵՄ խորհուրդը պետք է միաձայն հաստատի հանձնաժողովի առաջարկը: EUobserver-ը ապրիլի 16-ին հաղորդել էր, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները ապրիլի 21-ին կքննարկեն Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկը:

«Ֆրանսիան և Շվեդիան կոչ են անում Եվրահանձնաժողովին խստացնել Իսրայելի անօրինական բնակավայրերի դեմ միջոցառումները՝ առաջարկելով մաքսատուրքեր և ավելի խիստ ներմուծման վերահսկողություն այդ տարածքներից ԵՄ մտնող ապրանքների վրա»,- գրում է հրատարակությունը՝ հղում անելով ներքին փաստաթղթին։

Ինչպես նշում է Euractiv-ը, երկու երկրներն էլ կարծում են, որ անհրաժեշտ է անհապաղ մեծացնել ճնշումը Իսրայելի վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930