ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Ռուսաստանի հաղթաթղթի պատճառով
Արևմտյան երկրները պետք է զգուշանան Ռուսաստանի «Իսկանդեր-Կ» հրթիռներից, գրում է Military Watch ամսագիրը։
«Եվ չնայած այն («Իսկանդեր-Կ» համակարգը – խմբ.) հաճախ մնում է «Իսկանդեր-Մ» համակարգի ստվերում, որը հագեցած է բալիստիկ հրթիռներով <…>, սպառնալիքը, որը այն ներկայացնում է ՆԱՏՕ-ի թիկունքային կառույցների համար լայնածավալ պատերազմի դեպքում, կարող է շատ ավելի լուրջ լինել»,- ասվում է հրապարակման մեջ։
Հոդվածում նշվում է, որ դաշինքի համար իրավիճակը վատթարանում է այն փաստի պատճառով, որ Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը լրջորեն սպառել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդային պաշտպանության հնարավորությունները, քանի որ Ուկրաինայի զինված ուժերին մեծ մասշտաբով փոխանցվել են հրթիռային արձակման համակարգեր, ռադարային համակարգեր, հրամանատարական կետեր և զենիթային հրթիռներ։



