Հրդեհ է տեղի ունեցել Հունաստանի Դիդիմոտիկա քաղաքում գտնվող սուլթան Մեհմեդ Չելեբիի մզկիթում, որը նաեւ հայտնի է որպես Բայազիդի մզկիթ:
«Նրանք, ովքեր ժամանակին իշխանության մաս էին կազմում, հետո այդ իշխանությունից դուրս են եկել և նորից ունեն ցանկություն հայտնվելու այդ ոլորտում, բոլորն իրար հետ կապված ինչ-որ նախապատմություններ ունեն, որոնցից միայն իրենք են տեղյակ: Նրանք ունեցել են իշխանություն և հնարավորություն՝ օգտվելու այդ իշխանությունից, շատ հաճախ՝ չարաշահելով այդ իշխանությունը, օգտագործելով սեփական շահերի համար, ի վերջո, պարզ կերպով ասած՝ հարստանալու, և նույն այդ հարաբերությունների հետևանքը հիմա հետապնդումն է»:
Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը մտադիր է 1000-ական եվրո է հատկացնել այն առաջին հազար փախստականներին, որոնք կամավոր կորոշեն հանրապետության տարածքը լքել առաջիկա տարիներին:
Այսօր ժամը 13:20-ի սահմաններում 168.am-ի թղթակիցն ականատես էր եղել, թե ինչպես են Երևանի Նալբանդյան-Թումանյան խաչմերուկից (Սամվել Բաբայանի տան մոտ) մի քանի անձինք, այդ թվում՝ համազգեստներով, քաղաքացուն նստեցրել մեքենան։
Մոլդովան խնդրել է իրեն դիտորդի կարգավիճակ տրամադրել Եվրասիական տնտեսական միությունում:
Սամսունի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու կասկածանքով 4 անձ է ձերբակալվել:
Գերմանիայի նախագահ ՖրանկՎալտեր Շտայնմայերը հորդորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դադարեցնել իր երկրին նացիզմի մեջ մեղադրելը:
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրա մարտի 23-ին կայցելի Թուրքիա:
hraparak.am-ի տեղեկություններով՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ձերբակալել են: Տեւական ժամանակ է՝ մամուլը գրում է, որ մինչեւ ապրիլի 2-ը ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում եւ չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր եւ գործողություններ՝ ընդհուպ կալանավորումներ:
Թուրքիան աշխարհում առաջատարն է «Թվիթեր» սոցիալական ցանցում օգտատերերի հաշիվները փակելու և արված գրառումները հեռացնելու պահանջով ներկայացված դիմումների քանակով:
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում մարտի 22-ին տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նվիրված հանդիսավոր արարողություն, որին մասնակցեց Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:
Գերմանիայում անցկացված հերթական հարցումը ցույց է տվել, որ Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքը կրկին սկսում է աստիճանաբար մեծացնել առավելությունը սոցիալ-դեմոկրատների նկատմամբ:
«Յուրաքանչյուր ղեկավար ամեն օր իր վրա պետք է աշխատի: Եթե որևէ ղեկավար ասում է՝ ես կայացած մարդ եմ, ամեն ինչ սովորել եմ, դա ակտուալ չէ, որովհետև այսօր աշխարհն այնքան արագ է փոխվում, որ եթե դու կանոնավոր, ամեն օր չես աշխատում ինքդ քեզ վրա, մրցունակ լինել չես կարող», – ընդգծել է վարչապետը:
Գերագույն ռադան դիմել է ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ խնդրելով Ուկրաինային տրամադրել ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ եւ նրա հետ կնքել պաշտպանական համաձայնություն:
Ռուսաստանը պատրաստ է օժանդակել սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանը եւ օգնել ՄԱԿ-ին՝ իրացնելու Սիրիայի հետ կապված «չորս զամբյուղները»:
Դամասակոսի մէջ այսօր դարձեալ պատերզամական իրավիճակ կը տիրէ եւ հրթիրարձկման թիրախ կը դառնան խաղաղ բնակչութեան թաղամասերը: Այս մասին «Հայ Ձայն» տեղեկութիւն ստացաւ Դամասկոսի իր աղբիւրէն:Մեր աղբիւրին համաձայն երէկ «Ալ Քուսուր» շրջանին վրայ եղած հրթիռարձակումներուն հետեւանքով վիրաւորուած է հայուհի մը ՝Մարի Հարինցեան անունով:
Թուրքիայի զինված ուժերը հայտնել են Սիրիայի տարածքից դիպուկահարի արձակած կրակոցի հետևանքով թուրք զինվորի մահվան դեպքի մասին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վեդիում բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիոն կառավարություն կազմելու մասին հարցին:
Ֆրանսիացի քաղաքական գործիչ Բրյունո լե Ռուն, որը մարտի 21-ին Ֆրանսիայի ՆԳ նախարարի պաշտոնը թողել է կոռուպցիոն սկանդալի պատճառով, գործերը հանձնել է այդ պաշտոնում իրեն փոխարինած Մատիաս Ֆեկլին:
Ապրիլը մեզ հուշեց, որ հակառակորդն իր մարտավարությունը որոշակիորեն փոխել է։ Ապրիլյան պատերազմը մեզ որոշ բաներ հուշել է, և մենք մեր զորքերի պատրաստվածության մեջ ենք որոշակի փոփոխություններ մտցրել։ Հատկապես մեծ ուշադրություն ենք դարձնում գիշերային ժամերի պարապմունքներին, գիշերային հրաձգություններին։
«Հայաստան-Արևմուտք հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են»,- այս մասին այսօր հայ և ռուս լրագրողների հետ մուլտիմեդիոն հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:
«Մյուսների համեմատ՝ Հանրապետական կուսակցությունը ցանցն անխնա է օգտագործում։ Իրենք Viber-ով են spam տարածում, արդեն Android-ի հավելվածների մեջ են խցկում, մարդ ուզում է հեռախոսը բացի, այնտեղից Հանրապետականի լոգոն է դուրս գալիս, դեռ հեռախոսը չբացած, և այլն»։
Ադրբեջանում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը շարունակում է վատթարանալ: Այս մասին հայտնել է նրա կինը` Եկատերինան:
Սիրիայի հյուսիսի Ռաքայի նահանգում առնվազն 33 խաղաղ բնակիչներ են զոհվել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի ավիահարվածի հետեւանքով:
«Մենք ունենք մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, պետական խնդիրներն այս ոլորտներում։ Այս խնդիրները պարզ են, ակնհայտ, դրանք բխում են մեր ժողովրդի, Արցախի ժողովրդի շահերից, և ես չեմ թաքցնելու՝ փորձելու ենք ակտիվորեն գաղափարներ առաջ մղել, այդ թվում՝ փորձագիտական հանրության հետ։ Սահմաններ դնել, թե ով ում հետ է աշխատում, և այլն, չենք անելու, բոլորի հետ ենք աշխատելու»,- նկատեց Վարդան Տողանյանը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ:
Հյուսիսային Կորեայի այն չորս քաղաքացիներից մեկը, որոնց Մալայզիայի ոստիկանությունը որոնում է Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի խորթ եղբոր սպանության կասկածանքով, Վիետնամում Հյուսիսային Կորեայի նախկին դեսպանի որդին է:
«Ներդրողների լայն շրջանակ է հավաքվել, որոնք լայն հետաքրքրություններ ունեն հենց վերականգնվող էներգետիկայի ոլորտում, և սա ընդամենն առաջին քայլն է: Ոլորտը երկարաժամկետ և ցածր ռիսկային, բայց միաժամանակ ցածր եկամտաբերությամբ ոլորտ է, որը նշանակում է, որ ներդրում կատարելով այս ոլորտում՝ ներդրողն իր ոտքը Հայաստանի հետ կապում է առնվազն 20 տարի և ավելի»,-ընդգծեց փոխնախարարը:
Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ բոլոր ուժերի ծրագրերն էլ փայլուն են, թվում է, թե Շվեյցարիայում պիտի ապրենք, բայց միայն «մեծ-մեծ խոսում են», պետք է նայել նրանց արած գործերը, մի հատ միջազգային հանդիպում կազմակերպե՞լ են, թե՞ ոչ. «Էս մարդը չի կարում մի տուն պահի, ո՞նց ա խոսում պետության կառավարումից»։
Բրյուսելի օդանավակայանում տեղի է ունեցել բրոնզե հուշարձանի բացման արարողությունը ի հիշատակ 2016-ի մարտի 22-ի ահաբեկչության զոհերի, որը 32 մարդու կյանք խլեց, եւս 320-ը վերքեր ստացան: