Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կատարված ահաբեկչական գործողությունները տագնապի ազդանշան են ողջ համաշխարհային հանրակցության համար:
«Հայաստանին արվել է աննախադեպ առաջարկ ԱՄՆ դեսպանի կողմից, որն ուղղակիորեն լուծում է ՀՀ էներգետիկ անվտանգության խնդիրները, բայց, ցավոք, Հայաստանի կառավարությունը համարժեք որևէ արձագանք չի տվել»։
«Մենք գիտենք, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինելը, առաջին հերթին, նպատակ է հետապնդում՝ Իրանի համար հյուսիսում լրջագույն խնդիր ստեղծել։ Պաշտոնական Թեհրանի բավական կոշտ արձագանքը նշանակում է, որ Իրանն առնվազն հետաքրքրված է, որպեսզի Հարավային Կովկասում և առաջին հերթին՝ արցախյան հակամարտության գոտում լարվածության աճը բացառվի»,- այսօր կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց նա։
«Սահմանում ամեն ինչ նորմալ է, տղերքը պատրաստ են։ Այն տղան, որ հակառակորդի դիմաց կանգնած է, ուզած-չուզած՝ կկռվի։ Բայց հասարակությունը պատրա՞ստ է համալրելու դիրքերում գտնվածների շարքերը, գնալ առաջ հակահարված հասցնելու համար։ Մեր դիրքապահները պատրաստ են, բա էլ ինչի՞ են հասել էնտեղ։ Լուրջ հարց է՝ ինչքանո՞վ է հասարակությունը պատրաստ դրան»։
Քաթարի ֆոնդային շուկայի QE All Share ինդեքսը սակարկությունների ընթացքում ընկել է 8,21 տոկոսով, ինչի մասին վկայում են երկրի ֆոնդային սակարանի տվյալները։
Պլանավորվածից շուտ հանվել են ոստիկանական արգելափակումները Լոնդոնի կամուրջի շուրջ, որտեղ լույս հունիսի 4-ի գիշերը կատարվել են ահաբեկչական գործողություններ, որոնց զոհ է դարձել յոթ մարդ:
«Ես մի քանի անգամ եղել եմ այնտեղ, իմ աչքով եմ ամեն ինչ տեսել։ Բավարա՞ր է դա, իհա՛րկե բավարար չէ։ Բառիս բուն իմաստով՝ ամեն քառակուսի մետրը հիմա էլեկտրոնային հսկողության տակ է։ Նախորդ տարվա ապրիլին կարող էինք միայն երազել այդ մասին»։
Ադրբեջանի կողմից Թբիլիսիից վտարանդի և ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի հափշտակումն ու տեղափոխումը Ադրբեջան բուռն արձագանք է առաջացրել ոչ միայն Վրաստանում, այլև աշխարհում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Սքոթլանդ Յարդի ղեկավար Քրեսիդա Դիքը հայտարարել է, որ վերջին ժամանակներս Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները կազմակերպվել են երկրի ներսում, այլ ոչ թե արտասահմանում:
Պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով հունիսի 5-ին տեղի կունենա հերթական դատական նիստը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունիսի 13-ին Արցախի Հանրապետություն նախատեսված այցի շրջանակներում պաշտպանության բանակը կներկայացնի ադրբեջանական կողմի բոլոր խախտումները և հայկական կողմի պատասխանները:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել 130 անձի երկրի քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ:
Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար, հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Անջելինո Ալֆանոյի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար, հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Էդվարդ Նալբանդյանը hունիսի 6-ից 7-ը կայցելի Հռոմ։
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու արաբական երկրների որոշումը չի նպաստում ճգնաժամից Մերձավոր Արեւելքի դուրս գալուն:
ԱՄՆ-ի Սենատի իրավաբանական կոմիտեի ղեկավար Չաք Գրասլին հետաքննություն է սկսել Հիլարի Քլինթոնի նկատմամբ:
Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերար Կոլոնը հունիսի 3-ին Լոնդոնում կատարված ահաբեկչության ֆոնին Parisien թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպայում ահաբեկչական սպառնալիքն առաջվա պես բարձր է մնում։
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով միջազգային հանրության կողմից անհրաժեշտ արձագանքների բացակայությունը պատճառ դարձավ Թբիլիսիից այլախոհ ադրբեջանցի լրագրողի առևանգման համար:
Հնդկաստանի հյուսիսում ավտոբուսի առնվազն 22 ուղեւորներ են ողջողջ այրվել հրդեհի հետեւանքով, որը բռնկել է բեռնատարի հետ բախվելուց հետո:
Պարսից ծոցի երկրների միջեւ ծագած դիվանագիտական հակամարտությունը «էական ազդեցություն չի ունենա տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի միասնության վրա»:
Քաթարը չարդարացված է համարում Դոհայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու արաբական չորս պետությունների որոշումը:
Թուրքիայի Բինգյոլի (Բյուրակն) նահանգապետարանը հայտարարություն է տարածել 30 գյուղում փողոց դուրս գալու արգելք հայտարարելու մասին:
Բրիտանական ոստիկանությունը Լոնդոնի ահաբեկչությանը մեղսակցության կասկածանքով հունիսի 5-ի առավոտյան մի քանի մարդու է ձերբակալել մայրաքաղաքի արեւելյան մասում կատարված խուզարկություններից հետո:
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ Արաբիական Միացյալ Էմիրությունները խզում են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ:
Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչը հայտարարություն է արել՝ կապված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիին Վրաստանից առևանգելու ու Ադրբեջան տեղափոխելու հետ:
Ռուսաստանը ոչ մի կապուղի չի ունեցել ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների շտաբներից որեւԷ մեկի հետ:
Նախքան մեկնելը նա խնդրի առնչությամբ պարզաբանումներ է տվել լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ասելով. «Գերմանացի պատգամավորները գերմանացի զինվորներին ոչ թե մեկ անգամ, այլ միշտ պետք է կարողանան այցելել»: Նա ընդգծել է, որ եթե Թուրքիան թույլ չտա դա անել պատգամավորներին, ապա Գերմանիայի համար այլընտրանք չի մնա, քան իր զինվորներին տեղակայել այլ վայրում:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական խմբավորումն ստանձնել է Լոնդոնում մարդկանց վրա կատարված հարձակման պատասխանատվությունը, որի զոհ է դարձել յոթ մարդ: Այս հաղորդագրությունը ջիհադականները տարածել են իրենց հետ կապված Ամաք լրատվական գործակալության միջոցով։
Իտալիայի Թուրին քաղաքի կենտրոնական հրապարակում առաջացած հրմշտոցի թիվը գերազանցել է 1,5 հազարը:
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանությունը ճշտում է գիշերը Լոնդոնում տեղի ունեցած հարձակումների հետեւանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայությունը։
Երեք հարձակվողները սպանվել են: