
Դիվանագիտական սկանդալը փլուզել է Քաթարի ֆոնդային շուկան

Քաթարի ֆոնդային շուկայի QE All Share ինդեքսը սակարկությունների ընթացքում ընկել է 8,21 տոկոսով, ինչի մասին վկայում են երկրի ֆոնդային սակարանի տվյալները։
Գնանշումների կտրուկ անկումը կապված է այն բանի հետ, որ հունիսի 5-ին արաբական երկրները՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը, Եմենը եւ Լիբիան հայտարարել են Դոհայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին:
Առավել զգալի անկում են ունեցել Քաթարի ազգային բանկի՝ QNA-ի բաժնետոմսերը՝ 10 տոկոսով: Սկանդալն ազդել է նավթի գնանշումների վրա: Մասնավորապես, Երեւանի ժամանկով 13:00-ին Brent մակնիշի նավթի՝ օգոստոսի ապառնագրերի արժեքն աճել 1 0,66 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 50,26 դոլար: WTI մակնիշի նավթի՝ հուլիսի ապառնագրերի գինը բարձրացել 0,71 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 48,01 դոլար:
Քաթարի հետ հարաբերությունները խզած երկրները Դոհային մեղադրել են ահաբեկչական կազմակերպությունների օժանդակման եւ արաբական պետությունների ներքին իրադրության ապակայունացման մեջ: