
Ֆրանսիայի ՆԳ նախարարը գնահատել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Եվրոպայում

Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերար Կոլոնը հունիսի 3-ին Լոնդոնում կատարված ահաբեկչության ֆոնին Parisien թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպայում ահաբեկչական սպառնալիքն առաջվա պես բարձր է մնում։
«Ես կցանկանայի խորը համերաշխություն հայտնել բրիտանական ժողովրդին: Այդ ահաբեկչությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ սպառնալիքը մեր աշխարհամասում չափազանց բարձր է մնում: Դրան դիմակայելու համար մեր անվտանգության ուժերի մոբիլիզացումն առավելագույն մակարդակի վրա է:
Մասնավորապես, մեր ծառայությունները հատուկ ուշադրություն են դարձնում «թույլ ազդանշանների» հայտնաբերմանը, որոնք վկայում են այս կամ այն մարդու արմատականացումը կամ գործողությունների դիմելու վտանգը: Դա կարեւորագույն նշանակություն ունի նոր ահաբեկչությունների կանխման համար, որոնք կատարվում են հունիսի 3-ին Լոնդոնում կիրառված եղանակով»,-հայտարարել է Կոլոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: