Էդվարդ Նալբանդյանը կայցելի Հռոմ

Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար, հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Անջելինո Ալֆանոյի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար, հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Էդվարդ Նալբանդյանը hունիսի 6-ից 7-ը կայցելի Հռոմ։

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նախարար Նալբանդյանի այցելության ընթացքում նախատեսվում են երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները: Կանցկացվեն հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը, ինչպես նաև հայ-իտալական գործարար համաժողով։

Հռոմում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում կունենա Իտալիայի խորհրդարանականների հետ և Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսությամբ հանդես կգա Միջազգային հարաբերությունների իտալական ընկերակցությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930