Բաժիններ՝

Ողբերգություն՝ Հնդկաստանում. ավտոբուսն այրվել է՝ իր 22 ուղևորներով

Հնդկաստանի հյուսիսում ավտոբուսի առնվազն 22 ուղեւորներ են ողջ­-ողջ այրվել հրդեհի հետեւանքով, որը բռնկել է բեռնատարի հետ բախվելուց հետո: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի լույս 5­-ի գիշերը Ութար Փրադեշի նահանգի Բարելի քաղաքի շրջանում: Ավտոբուսի դիզելային բաքը պայթել է բեռնատարի հետ բախվելուց հետո: Ավտոբուսը, որի ուղեւորներից շատերը քնած են եղել, արագորեն կրակով է բռնվել:

«Ժամը մոտավորապես 05:45-­ին (Երեւանի ժամանակով 03:15­-ին) մեզ մոտ 22 մարմին է ստացվել ավտոբուսի բախման վայրից: Մարմիններն անճանաչելիորեն այրված են»,­-հայտարարել է Բարելիի հոսպիտալներից մեկի ներկայացուցիչ Շայլեշ Ռանջանը: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ հրշեջներն օպերատիվորեն ժամանել են պատահարի վայր, բայց հրդեհի մարումը դժվարացել էր բռնկման մեծ ինտենսիվության պատճառով:

Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառները պարզվում են: Որոշ տվյալներով՝ այն տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ավտոբուսը մտել է հանդիպական գոտի: Ավտոբուսը Նյու Դելիից մեկնում էր Գոնդա քաղաք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս