Բաժիններ՝

Պուտինը հերքել է Թրամփի շտաբի հետ գաղտնի կապուղու մասին տեղեկատվությունը

Ռուսաստանը ոչ մի կապուղի չի ունեցել ԱՄՆ-­ի նախագահի թեկնածուների շտաբներից որեւԷ մեկի հետ: Այդ մասինշ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, թե Վաշինգտոնում ՌԴ­ի դեսպան Սերգեյ Կիսլյակը Ջարեդ Քուշների՝ այժմ ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականի հետ քննարկել է ընտրարշավի շրջանում «Կրեմլի հետ փակ կապուղու» ստեղծման հնարավորությունը:

«Ռուսաստանը ոչ մի կարգի կապուղիներ չի ստեղծել եւ ոչ մեկի հետ ոչ մի կարգի կապուղիներ չի ունեցել: Հնարավոր է՝ ինչ­ինչ պաշտոնական շփուներ են եղել բոլոր թեկնածուների շտաբների հետ, դա նորմալ դիվանագիտական պրակտիկա է»,­-նշել է նա:

«Պարզապես ինչ­որ մեկը որոշել է կառչել դրանից եւ դա ընտրել է որպես գործող նախագահի վրա գրոհելու միջոց»,­-նշել է Ռուսասատանի նախագահը: «Դուք դատարկ տեղում սենսացիա եք սարքել եւ այն պայքարի միջոցի վերածել գործող նախագահի դեմ»,­-հայտարարել է Պուտինը Թրամփին հասցեագրված մեղադրանքների առիթով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930