Բաժիններ՝

ԻՊ-­ն ստանձնել է Լոնդոնում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական խմբավորումն ստանձնել է Լոնդոնում մարդկանց վրա կատարված հարձակման պատասխանատվությունը, որի զոհ է դարձել յոթ մարդ: Այս հաղորդագրությունը ջիհադականները տարածել են իրենց հետ կապված Ամաք լրատվական գործակալության միջոցով, տեղեկացնում է BBC-ին:

Բրիտանիայի ոստիկանությունը և իշխանությունները ոչ մի կերպ չեն մեկնաբանել այդ հայտարարությունը: Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, հունիսի լույս 4­-ի գիշերը ֆուրգոնը վրաերթի է ենթարկել հետիոտների Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի Լոնդոնյան կամրջի շրջանում: Ֆուրգոնը վարող չարագործները հասել են մինչև Բորո մարկետ շուկա, որտեղ դուրս են եկել ավտոմեքենայից և սկսել դանակներով հարձակվել անցորդների վրա:

Ոստիկանությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչական գործողություն: Վերջին տվյալներով՝ յոթ մարդ զոհվել է, 48­-ը՝ հոսպիտալացվել, նրանցից 21-­ի վիճակն օրհասական է: Հարձակվողները ոչնչացվել են ոստիկանության կողմից: Ահաբեկչական գործողությունների հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 12 մարդ: Զոհվածների մեջ են երկու օտարերկրացիներ՝ Ֆրանսիայի և Կանադայի քաղաքացիներ: Վիրավորների թվում կան ոստիկանության չորս աշխատակիցներ: Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողները եղել են երեքը, նրանք բոլորն սպանվել են պատահարի վայր ժամանած ոստիկանների կողմից: Հետաքննությունը նույնականացրել է երեք հարձակվողներին, բայց նրանց անուններն առայժմ չեն հայտնում:

Վարչապետ Թերեզա Մեյը հունիսի 4­-ին հայտարարել է, որ, չնայած հարձակմանը, հունիսի 8-­ին նշանակված խորհրդարանական ընտրությունները չեն հետաձգվի: Նախընտրական քարոզարշավը լրիվ ծավալով կվերսկսվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս