Բաժիններ՝

Իրանում նշում են, որ Քաթարի սկանդալը Մերձավոր Արևելքը դուրս չի բերի ճգնաժամից

Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու արաբական երկրների որոշումը չի նպաստում ճգնաժամից Մերձավոր Արեւելքի դուրս գալուն: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Համիդ Աբութալեբին, որի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը:

«Դիվանագիտական հարաբերությունները խզելու եւ սահմանները փակելու դարաշրջանը… ճգնաժամի կարգավորման ուղի չէ… Ինչպես ես ավելի վաղ ասել եմ, ագրեսիան եւ կոռուպցիան կհանգեցնեն միայն անկայունության»,-գործակալությունը մեջբերում է Աբութալեբիի՝ Twitter-ում զետեղված հաղորդագրությունը:

Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները հունիսի 5-ին հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերությունները խզելու մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու եւ արաբական այս երկրների ներքին իրադրության ապակայունացման գործողությունների մեջ: Ավելի ուշ նրանց միացել են նաեւ Եմենը եւ Լիբիան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս