Լոնդոնյան կամրջի և Բորոու շուկայի հարձակումները պաշտոնապես որակվել են որպես ահաբեկչություն:
Լոնդոնում կամրջի վրա միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել մարդկանց, ինչից հետո մեքենայից դուրս են եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա:
ԱՄՆ-ում Չառլզ Շթարք Դրեյպերի լաբորատորիայի եւ Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի հետազոտողներն ստեղծել են ճպուռկիբօրգ:
Սանկտ Պետերբուրգում տարեց կինը հուլիսի 2-ին մահացել է ցրտահարությունից:
Google-ն այս շաբաթ ներկայացրել է նոր լոնդոնյան կենտրոնակայանի կառուցման պաշտոնական պլանները, որտեղ հավաքվելու են շուրջ 4 հազար աշխատակիցներ:
«Երբ ասում եմ՝ «Ռուսաստան», ես, իհարկե, նկատի ունեմ այսօրվա ՌԴ իշխանություններին, և ոչ թե ռուս հասարակությանը, ժողովրդին կամ ընդհանրապես երկիրը»։
«Այդպիսի մարդիկ բոլոր տեղերում էլ կան, և նրանք սպասարկում են պատերազմի գործառույթը։ Ուղղակի կա նաև մարդկանց շրջանակ, որոնք ընդդիմանում են։ Ընդհանրապես, եթե մարդկությունը տեղյակ լինի՝ ինչ է կատարվում, բոլորը դրան դեմ կլինեն»,- եզրափակեց նա։
Վրաստանի քրեկատարողական հիմնարկներում ծխող և չծխող բանտարկյալներն այսուհետ կտեղավորվեն տարբեր խցերում: Այս մասին. ըստ aliq.ge-ի, հայտարարել է Վրաստանի Պատիժների իրականացման եւ պրոբացիայի նախարարությունը:
Հայտնի է, որ միջազգային ուսանողները մշտապես ավելի շատ են վճարում ուսման համար, ուստի չի բացառվում, որ կրճատման այս միտումը չտարածվի մնացած նահանգների պետական համալսարանների վրա:
Վրաստանի ընդդիմադիրները Վրաստանում առևանգված և Ադրբեջան տարված լրագրող Աֆղան Մուխտարլըի գործի վերաբերյալ մանամասն հետաքննություն անցկացնելու և առաջացած հացերին պատասխան տալու կոչով դիմել են երկրի ներքին գործերի նախարարությանը և պետական անվտանգության ծառայությանը:
ԱՄՆ-ի Virgin Galactic ընկերությունը կատարել է Unity մոդելի SpaceShipTwo ենթաուղեծրային տիեզերանավի հերթական փորձարկումը:
Հալեպ նահանգի արևելյան մասում Սիրիայի բանակը մայիսի 29-ից մինչ օրս ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 1200 զինյալ:
С-400 զենիթահրթիռային համալիրների` Թուրքիա մատակարարելու վերաբերյալ ռուսթուքական բանակցությունների ժամանակ քննարկվել են նաև համատեղ ռազմական ինքնաթիռներ արտադրելու հնարավորությունները:
Հաքերները կոտրել են Բահրեյնի արտաքին գործերի նախարար Խալեդ ալ Խալիֆայի թվիթերյան էջն ու թագավորական ընտանիքին ուղղված սպառնալիքներ տեղադրել այնտեղ:
«Այս տարի նշվում է Հայաստանի ու Գերմանիայի դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: Առաջին տարիներից մենք ունեցել ենք շատ խորացված հարաբերություններ: Գերմանիան ակտիվ համագործակցում է Հայաստանի հետ: Մենք ունենք համագործակցության զարգացում տարբեր ոլորտներում՝ առևտուր, ներդրումային ծրագրեր, մշակութային միջոցառումներ և այլն»,- ասել է Մաթիաս Քիսլերը:
Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Հաջըլըն ներկայիս իշխանություններին կոչ է արել դադարեցնել սեփական հասարակության նկատմամբ իրականացվող թշնամական քաղաքականությունը:
«Ժամանակն է, որ Կարեն Կարապետյանը հեռանա ասպարեզից». Վահան Համազասպյան Մտավորականների ֆորումի անդամ, գիտնական Վահան Համազասպյանը ոչ միայն դեմ է կառավարության մասնավորեցման ծրագրին, այլև կարծում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է հեռանա պաշտոնից։
Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում մայիսի 28-ին տեղի է ունեցել մշակութային միջոցառում՝ նվիրված Հանրապետության տոնին, որի շրջանակում կայացել է «Thank you, հայրիկ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը և ֆիլմի սցենարի հեղինակ, պրոդյուսեր և գլխավոր դերակատար, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանի հետ հանդիպումը:
Թուրքիայում շարունակվում են գյուլենականների՝ 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած զանգվածային ձերբակալությունները:
Վենեսուելայում ապրիլի 1ից շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը աճել է 63-ի:
Գերմանիայի խոշորագույն Rock am Ring բացօթյա ռոք փառատոնի ժամանակ ահաբեկչության սպառնալիքի պատճառով տարհանվել է 80 հազար մարդ:
Վրաստանի կառավարության պաշտոնական դեմքերը խոստացել են, որ մանրամասն և կատարելապես կհետաքննեն Վրաստանում առևանգված և Ադրբեջան տեղափոխված լրագրող Աֆղան Մուխտարլըի գործի հանգամանքները:
Ռուսաստանում մոտավորապես 2.5 մլն հայ է ապրում։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
Անհայտ անձինք հունիսի 2-ի գիշերը կարմիր ներկ են լցրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող հուշարձանի վրա:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը կարևոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը և կոչ արել պաշտոնական Մոսկվային համագործակցել բոլոր այն ուղղություններով, որտեղ կան ընդհանուր շահեր:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պատասխանել է Վրաստանում առևանգված և Ադրբեջան տեղափոխված լրագրող Աֆղան Մուխտարլըի վերաբերյալ լրագրողների հարցերին:
Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի առևտրի կենտրոնում հուլիսի 3-ի գիշերը տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով 32 մարդ վիրավորվել է:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Սյուզան Ռայսը հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական քայլերը նպաստում են Ռուսաստանի և Չինաստանի «հաղթանակին», բերում ամերիկյան համախարհային առաջնորդության կորստի:
Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնեցրել են զենիթահրթիռային С-400 համակարգերի մատակարարման պայմանագրի բոլոր տեխնիկական հարցերը, ներկա դրությամբ պաշտոնական Մոսկվան փորձում է լուծել Անկարային տվյալ սպառազինությունը ձեռք բերելու համար անհրաժեշտ վարկի տրամադրման հարցը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հիասթափված է, նա չկարողացավ գործադիր մարմնում հասնել փոփոխությունների։ Լավատեղյակ աղբյուրի պնդմամբ՝ որ նախարարի վրա վարչապետը «ձեռքը դրել է», նախագահն ասել է՝ «նպատակահարմար չեմ գտնում փոխել։