Բաժիններ՝

Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզում են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ

Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ Արաբիական Միացյալ Էմիրությունները խզում են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ: Բահրեյնի ԱԳ նախարարության կայքում զետեղված հայտարարության մեջ ասված է, որ թավավորությունը հարեւան երկրից հետ է կանչում իր դսպանության բոլոր աշխատակիցներին:

Ընդգծվում է, որ համապատասխան որոշումն ընդունվել է՝ «հաշվի առնելով Քաթար Պետության կողմից շարունակվող գործողությունները, որոնք նպատակամղված են Բահրեյնի Թագավորության իրադրության եւ անվտանգության ապակայունացմանը, ինչպես նաեւ ներքին գործերին միջամտելուն, ԶԼՄ-­ներում հրահրիչ նյութեր տարածելուն, ահաբեկչության աջակցմանը եւ Իրանի հետ կապված խմբավորումներին

ֆինանսական օգնություն ցուցաբերելուն՝ Բահրեյնում քաոս առաջացնելու համար»: Գերատեսչությունում նաեւ տեղեկացրել են Էմիրության հետ ծովային ու օդային հաղորդակցության փակման մասին եւ պահանջել են Քաթարի դիվանագիտական ներկայացուցիչներից առաջիկա 48 ժամվա ընթացքում հեռանալ երկրից: Ընդ որում թագավորության հպատակներին արգելված է այցելել Քաթար, Բահրեյնում գտնվող քաթարցիները պարտավոր են 14 օրվա ընթացքում հեռանալ այնտեղից, այսուհետեւ
կարգելվի նրանց մուտքը այդ երկիր եւ տարանցումը նրա տարածքով: Էր Ռիադում այդ որոշումը բացատրել են անվտանգության նկատառումներով:

«Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշեցին խզել դիվանագիական հարաբերությունները Քաթար Պետության հետ՝ պաշտպանելու համար իրենց երկրի անվտանգությունը ահաբեկչության եւ ծայրահեղականության սպառնալիքից»,­-մամուլի սաուդյան գործակալությունը մեջբերել է արտաքին գործերի նախարարության հայտարարությունը:

«Որոշում է ընդունվել փակել օդային, ծովային եւ ցամաքային սահմանային թերմինալները, ինչպես նաեւ արգելել տարանցումը, ավիահաղորդակցությունը եւ թագավորության տարածքային ջրերի օգտագործումը Քաթարի կողմից»,­-ասված է փաստաթղթում: ԱԳՆ-­ում նաեւ պահանջել են քաղարցի դիվանգետներից լքել թագավորությունը եւ հայտարարել են Դոհայիր իրենց ներկայացուցիչների հետկանչման մասբին:

Եգիպտոսի ԱԳ նախարարությունում ճշտել են, որ «դիվանագիտական հարաբերությունների խզման մասին որոշումն ընդունվել է Քաթարի կողմից «Ալ Քաիդա» եւ «Իսլամական պետություն» խմբավորումների գաղափարախոսության տարածման, Սինայում ահաեկչությունների աջակցման, Եգիպտոսի եւ տարածաշրջանի երկրների ներքին գործերին Քաթարի շարոնակվող միջամտության կապակցությամբ, ինչը սպառնալիքի տակ է դնում արաբական երկրների ազգային անվտանգությունը եւ պառակտում սերմանում արաբական հասարակության մեջ»:

Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու եւ այդ երկրի հետ օդայինն ու ծովային հաղորդակցությունը դադարեցնելու որոշում է ընդունել նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունները:

Բացի այդ, ինչպես տեղեկացնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրների, Սաուդյան Արաբիայի կողմից գլխավորվող կոալիցիան հայտարարել է խռովարար հուսիթների դեմ համատեղ ռազմական գործողությանը Քաթարի մասնակցության դադարեցման մասին, որոնք հսկողություն են հաստատել Եմենի տարածքի զգալի մասի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս