Լոնդոնում ահաբեկչության զոհ են դարձել վեց մարդ
Երեք հարձակվողները սպանվել են:
Լոնդոնում հունիսի 3-ի գիշերը տեղի ունեցած ահաբեկչության զոհ են դարձել վեց մարդ։ Այս մասին հայտարարել է բրիտանական հակաահաբեկչական ոստիկանության բաժնի ղեկավար Մարկ Ռոուլին: Նա նաև հավելել է, որ երեք հարձակվողները սպանվել են:
«Տվյալ պահին մենք ենթադրում ենք, որ վեց մարդ զոհվել է, չհաշված երեք հարձակվողներին, ովքեր սպանվել են ոստիկանության կողմից»,- Լոնդոնի ոստիկանության Twitter-յան էջում գրել է Ռոուլին: