Բաժիններ՝

Քաթարը չարդարացված է համարում դիվանագիտական հարաբերությունները խզելու արաբական պետությունների որոշումը

Քաթարը չարդարացված է համարում Դոհայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու արաբական չորս պետությունների որոշումը: Այդ մասին հայտարարել է Էմիրության արտաքին գործերի նախարարությունը:

«Դոհան ափսոսում է դիվանագիտական հարաբերությունները խզելու Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի եւ Բահրեյնի որոշումը եւ այդ միջոցը համարում է դարդարացված, մերկապարանոց պնդումների վրա հիմնված»,­-նշվում է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

«Այդ միջոցառումները չեն ազդի Էմիրության հասարակ մարդկանց ու ռեզիդենտների վրա»,­-հավաստիացրել են ԱԳ նախարարությունում: Անցած գիշեր Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ Արաբիական Միացյալ Էմիրությունները հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Բահրեյնի ԱԳ նախարարության կայքում զետեղված հայտարարության
մեջ ասված է, որ թավավորությունը հարեւան երկրից հետ է կանչում իր դսպանության բոլոր աշխատակիցներին: Ընդգծվում է, որ համապատասխան որոշումն ընդունվել է՝ «հաշվի առնելով Քաթար Պետության կողմից շարունակվող գործողությունները, որոնք նպատակամղված են Բահրեյնի Թագավորության իրադրության եւ անվտանգության ապակայունացմանը, ինչպես նաեւ ներքին գործերին միջամտելուն, ԶԼՄ-­ներում հրահրիչ նյութեր տարածելուն, ահաբեկչության աջակցմանը եւ Իրանի հետ կապված խմբավորումներին ֆինանսական օգնություն ցուցաբերելուն՝ Բահրեյնում քաոս առաջացնելու համար»:

Էր Ռիադում այդ որոշումը բացատրել են անվտանգության նկատառումներով: «Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշեցին խզել դիվանագիական հարաբերությունները Քաթար Պետության հետ՝ պաշտպանելու համար իրենց երկրի անվտանգությունը ահաբեկչության եւ ծայրահեղականության սպառնալիքից»,­-ասված է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Եգիպտոսի ԱԳ նախարարությունում ճշտել են, որ «դիվանագիտական հարաբերությունների խզման մասին որոշումն ընդունվել է Քաթարի կողմից «Ալ Քաիդա» եւ «Իսլամական պետություն» խմբավորումների գաղափարախոսության տարածման, Սինայում ահաեկչությունների աջակցման, Եգիպտոսի եւ տարածաշրջանի երկրների ներքին գործերին Քաթարի շարունակվող միջամտության կապակցությամբ, ինչը սպառնալիքի տակ է դնում արաբական երկրների ազգային անվտանգությունը եւ պառակտում սերմանում արաբական հասարակության մեջ»,-հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս