Այն բանից հետո, երբ Բելգիայի ոստիկանությունը տեղեկատվություն հրապարակեց Բրյուսելում ահաբեկչական գործողություններ կազմակերպած ահաբեկիչների վերաբերյալ, տեղեկություններ են հայտնվել, որ նրանցից մեկը՝ մարտի15-ին Բելգիայի ոստիկանության հատուկ գործողության ընթացքում սպանված ալժիրցի 35-ամյա Մոհամեդ Բելքայիդը, մի քանի տարի գրանցված է եղել Շվեդիայում:
Տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում գիշերը ուղևորի են ձերբակալել, որը սկանդալ էր բարձրացրել ինքնաթիռում, հայտնում է Interfax-ը` վկայակոչելով Հարավային դաշնային շրջանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությանը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման չի կարողացել կազմակերպել իր աղջիկների հանդիպումը Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսիի հետ:
«1988թ. փետրվարից Ադրբեջանի ողջ տարածքում հակահայկական ցույցերը վերածվգեցին էթնիկական հիմքի վրա բռնությունների, սպանությունների և ոչնչացման մի ալիքի: Ադրբեջանի հայ համայնքը ոչնչացավ, հազարավոր մարդիկ տեղահանվեցին, իսկ այս ամենի գագաթնակետը դարձավ Լեռնային Ղարաբաղում կամ Արցախում պատերազմը»,- ասել է Ջոնաթան Օ’Դիան:
Freedom House կազմակերպության նախկին նախագահ եւ ներկայում Ջոն Մակքեյն ինստիտուտի մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով տնօրեն Դեվիդ Կրամերը ողջունել է Ադրբեջանում շինծու մեղադրանքներով ազատազրկված քաղբանտարկյալների փոքր թվի ազատ արձակվելը եւ միաժամանակ նշել, որ Ադրբեջանի բանտերում դեռ մեծ թվով քաղբանտարկյալներ են մնում:
Վաշինգտոնում Սերժ Սարգսյանը մասնակցելու է նախագահ Օբամայի կողմից հյուրընկալվող Միջուկային անվտանգության գագաթաժողովին:
Գագաթաժողովի ընթացքում, որին մասնակցելու են ավելի քան 50 պետությունների առաջնորդներ, քննարկվելու է միջուկային ահաբեկչության վտանգի կանխման եւ միջուկային նյութերի ապօրինի շրջանառությունն արգելակելու խնդիրները: Վաշինգտոնում նախատեսվում է քննարկել նաեւ ղարաբաղյան կարգավորման հեռանկարները: Հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ չի նախատեսվում, սակայն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքն «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ ակնկալում է հանդիպել Վաշինգտոնում երկու նախագահների հետ առանձին. «Հուսով եմ հանդիպել երկու կողմերի հետ այստ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը չորեքշաբթի Վաշինգտոնում Պենտագոնի հետ երկկողմ խորհրդակցություններ է անցկացրել, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության հաղորդագրությանը։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նրա տիկին Միշելը տարբեր պարընկերների հետ արգենտինական տանգո են պարել Բուենոս Այրեսում Արգնետինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի կազմակերպած ընդունելության ժամանակ:
«Այն, ինչ Ադրբեջանն անում է սահմանի երկայնքով, այն, թե ինչպես է հերոսացնում մարդասպաններին, դրանք նույնպես ահաբեկչության դրսևորում են: Եթե Փարիզի, Բրյուսելի ահաբեկիչներին հերոսացնեին, դուր կգա՞ր միջազգային հանրությանը, իհարկե, ոչ: Այդ դեպքում ինչու են լռում, երբ Սաֆարովի պես տականքներին Ադրբեջանի իշխանությունները հերոսացնում են կամ համանման այլ գործողությունների են դիմում»,-ասաց Դավիթ Բաբայանը:
ՀՀ կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի և Գագիկ Ջհանգիրյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված նախագծին:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում կոռուպցիայի դեմ հաղթանակի համար հարկավոր է դատապարտել մի քանի առանցքային քաղաքական գործիչների, այդ թվում՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին:
WIN Gallup International-ի անցկացրած հարցման համաձայն՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցանկացած համաշխարհային առաջնորդից ավելի մեծ ժողովրդականություն է վայելում:
Anonymous միջազգային խմբավորման ցանցահենները YouTube-ի իրենց պաշտոնական ալիքում տեսանյութ են հրապարակել, որտեղ Բրյուսելի ահաբեկչությունների պատճառով սպառնացել են ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորմանը պատասխան գործողություններով:
ԴԱԻՇ-ը ավելի քան 400 զինյալ է նախապատրաստել Եվրոպայում հարձակումներ իրականացնելու համար, հայտնում է Associated Press-ը:
Մահապարտ ահաբեկիչներից մեկը, որն իրեն պայթեցրել էր Բրյուսելի օդանավակայանում՝ 24-ամյա Նաջիմ Լաշրաուին, կարող էր պայթուցիկ պատրաստած լինել 2015թ. նոյեմբերին Փարիզի ահաբեկչական հարձակումների համար:
LifeNews-ի թղթակից Արթուր Կեբեկովին հաջողվել է լրագրողներից առաջինը բացառիկ կադրեր ստանալ ԴԱԻՇ-ի կողմից գրաված Սիրիայի Պալմիրա (Թադմոր) քաղաքից:
Աշխարհի ուշադրությունը կենտրոնացել է Եվրոպայի մայրաքաղաքը ցնցած ահաբեկչական արարքների վրա։ Ամբողջ Եւրոպային ուղղված ահաբեկչական արարքների շարժառիթները չի կարելի միանշանակորեն բանաձեւել` իրենց բոլոր հետապնդած նպատակները միանշանակ նշելով։
«Իշխանությունը մի նպատակ է հետապնդում՝ արձանագրելու, որ, իբր, այնուամենայնիվ, հանրային քննարկումներ կազմակերպվել են, բայց երբ տեսնում ենք, որ նույնիսկ այդ հանրային քննարկումների ժամանակ հստակ դիրքորոշումներն արտահայտված են, և երկխոսության առարկան բացակայում է, այդ ֆորմատը նշանակություն չի ունենալու, մենք ո՛չ ժամանակ, ո՛չ էներգիա, ո՛չ էլ ցանկություն ունենք նման գործընթացին մասնակցելու: Դա մեր տեսակետն է, քաղաքացիական հասարակությունը շատ բազմազան է, ամեն կազմակերպություն ինքն է որոշում իր անելիքները: Կլինեն կազմակերպություններ՝ կգտնեն, որ իրենց մասնակցությունն իմաստ ունի»:
Երկու շաբաթ առաջ գրել էի, որ նախկին կոնգրեսական Դեն Բըրթընը հրաժարական էր տվել Վաշինգտոնում գործող Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի նախագահի պաշտոնից, քանի որ նրան չէին վճարել մեկ տարուց ի վեր…
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին արդեն ժամանել է Մոսկվա, որտեղ հանդիպումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ուժեղ քամին քշել է Նորիլսկի «Ալիկել» օդանավակայանում կայանած 40 տոննա կշռող Boeing-737 ինքնաթիռը:
Լեհաստանը ներկայում չի կարող ընդունել ներգաղթյալների, հայտարարել է երկրի վարչապետ Բեատա Շիդլոն Բրյուսելի ահաբեկչություններից 1 օր անց, տեղեկացնում է BBC-ն:
Սիրիայի կառավարական բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Պալմիրա (Թադմոր) քաղաքի պատմական հատվածը, հայտնում է RIA Novsoti գործակալությունը։
Լոնդոնի Քինգ-Քրոս կայարանից ուղևորներին տարհանել են: Դրա պատճառը ազդանշանային համակարգն է, որն սկսել է գործել:
Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների հետեւանքով վերքեր են ստացել Եվրահանձնաժողովի (ԵՀ) երեք աշխատակիցներ: Այդ մասին հայտնել է բյուջեի եւ կադրերի հարցերով եվրակոմիսար Կրիստալինա Գեորգիեւան:
«Մենք ևս այդ հարցը բարձրացրել ենք: Սակայն այս պահին դեռ որևէ հստակ պատասխան չենք ստացել: Այս պահին չունենք ահազանգեր կորած անձանց մասին և չենք կարող անուն-ազգանունը ներկայացնելով պարզել կա նման անունով տուժած կամ զոհ, իսկ ամբողջական ցուցակները դեռ պարզ չեն, որպեսզի մեզ հստակ պատասխանեն: Ուստի այս հարցով դեռ զբաղվում ենք»:
Եվրամիությունը կմնա բաց ու հանդուրժող: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կրիստալինա Գեորգիևան այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Երեկվանից ողջ աշխարհում մարդիկ մոմեր ու ծաղիկներ են տանում Բելգիայի ներկայացուցչությունների մոտ՝ հարգելով Բրյուսելի ահաբեկչությունների զոհերի հիշատակը:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայում բանակցությունները երկարատև կլինեն, ու կողմերը պետք է համբերություն ցուցաբերեն: Նրա խոսքով՝ Մոսկվան հետագայում ևս առավելագույնս կաջակցի այդ գործընթացին, տեղեկացնում է LifeNews-ը:
Եվրոպայի անվտանգությունը կախված է Թուրքիայից, ու Թուրքիայի անվտանգության համար հարկավոր է Սիրիայի հյուսիսում ստեղծել անվտանգության գոտի: