Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
«Կարծում եմ, որ Փարիզում առաջընթաց սպասվում է, հանդիպումը Փարիզում ինքնին առաջընթաց է, որովհետև այս հանդիպումների շնորհիվ է, որ պահպանվում է այս խաղաղությունը»։
«Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում հուլիսի 8-ին տեղի է ունեցել կուսակցության նախագահության նիստ, որը վարել է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ Գյումրի քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՍԻՄ մասնակցության հարցը:
Լ. Սարգսյանն էլ ի պատասխան՝ ասաց, որ Արշակյանը խեղաթյուրում է իրականությունը. «Այդ փաստաթուղթը ծայրից ծայր կարդացել եմ ու համարում եմ, որ ձեռք ենք բերում հակաօդային պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ, և որևէ ինքնիշխանության զիջում տեղի չի ունենում: Խնդրում եմ՝ չխեղաթյուրեք իրականությունը»:
Ախալքալաքի շրջանի հայաբնակ Վաչիան գյուղում հուլիսի 10-ի գիշերը դաժան սպանության զոհ դարձած Քաչոտյան ընտանիքի եւ նրանց սպանության մեջ մեղադրվող Նոդար Ակոպովի տները իրարից ընդամենը 100 մետր հեռավորության վրա են գտնվում:
Լյուդմիլա Սարգսյանն էլ պնդեց, թե Ազատ Արշակյանն ատելության կոչեր է անում. «Ես չեմ ատում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը, բայց ոչ այն պատճառով, որ հիացած եմ նրանց քաղաքականությամբ, այլ՝ ես հասկանում եմ, թե ամեն գերտերություն ինչ շահեր է հետապնդում մեր տարածաշրջանում»: Ազատ Արշակյանը շարունակեց. «Ռուսներն ինձ կրակել են, ու կպել են. իմ մեջ հիմա ռուսական զենքի «ասկոլկա» կա: Ես նրան շատ եմ սիրում, ով ինձ վրա կրակում է»:
«Ակնհայտ է, որ թվային տեխնոլոգիաները հարթակ են թվային տնտեսության զարգացման համար: Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում կարգավորել և խթանել այդ ամենի ստեղծումը, զարգացումը, ինչպես նաև ինտեգրացիայի ապահովումը այլ հարթակներում»,- նկատել է Կարինե Մինասյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ Միացյալ Թագավորության Պահպանողական կուսակցության ղեկավարի և երկրի Վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Իշխանությունների հրապարակած տվյալներով՝ տարերքի հարվածի հետեւանքով տուժել է ընդհանուր առմամբ 60,8 միլիոն մարդ: Աղետից ուղղակի տնտեսական վնասը հասել է 146,98 միլիարդ յուանի (շուրջ 21,99 միլիարդ դոլարի):
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունը միաձայն որոշել է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում միանալ Հայաստանի Հանրապետական և «Հայաստանի Քրսիտոնեադեմոկրատական միություն» կուսակցությունների նախընտրական դաշինքին:
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հան հայտնել է, որ ամենայն հավանականությամբ «Վրաստանին ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի տրամադրման գործընթացը կավարտվի մինչև 2016 թվականի հոկտեմբեր»: Այս մասին տեղեկացում է ՏԱՍՍ-ը:
Հալեպի վիլլաներ թաղամասում Սբ Աստվածածին հայկական եկեղեցու հանդիպակաց բնակարանի ուղղությամբ ահաբեկչական խմբավորումների կողմից հուլիսի 13-ին արձակված հրթիռի պայթյունի հետևանքով բնակարանը քանդվել է, սակայն եկեղեցու կառույցը չի վնասվել, կոտրվել են մի քանի փոքր ապակիներ միայն, եկեղեցին կանգուն է:
Պետդեպարտամենտի ղեկավարին կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Թեմաները բավականաչափ կանխատեսելի են, դրանք են թե՛ Սիրիան, թե՛ Ուկրաինան եւ թե՛ երկկողմ հարաբերությունների հարցերը»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Թերեզա Մեյը հուլիսի 13-ին նշանակել է Միացյալ Թագավորության կառավարության հանգուցային նախարարներին: Ըստ որում՝ կառավարությունում մի շարք առաջատար պաշտոններում հաստատվել են եվրասկեպտիկների ճամբարի առավել ականավոր ներկայացուցիչներ, ճամբար, որը տոնեց հաղթանակը Եվրամիությանը երկրի հետագա անդամակցության շուրջը՝ հունիսին կայացած հանրաքվեում:
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Հանրապետության Նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:
Հանրապետական կուսակցությունը որոշել է սեպտեմբերին Գյումրիում կայանալիք ավագանու ընտրություններում հանդես գալ դաշինքով և համամասնական ցուցակի առաջին համարում առաջադրել Գյումրիի գործող քաղաքապետ, նախկին ՕԵԿ-ական, նախկին ԲՀԿ-ական, ներկայումս՝ անկուսակցական Սամվել Բալասանյանին:
Ամերիկյան հեղինակավոր CNN պարբերականը Հայաստանը ներառել է 15 լավագույն գինեգործական ուղղությունների շարքում: «Իտալացիներն ասում են, որ «ուտելիքն առանց գինու նման է առանց արևի օրվան»: Իրականում, շատ մշակույթների համար գինին ուտելիքի կարևոր մասն է, և գինու արտադրությունը Միջերկրածովյան տարածաշրջանից տարածվել է բոլոր մայրցամաքներ:
«Ազգային միաբանություն» կուսակցության (ԱՄԿ) մարզային կառույցը ողջունում է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Շիրակի մարզային կառույցի և Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության (ՀՔԴՄ) դաշինք կազմելու վերաբերյալ հայտարարությունը և Գյումրիի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքա պետ Սամվել Բալասանյանին պաշտպանելու որոշումը:
«Որքանով ես եմ հասկանում հայկական կողմի գործողությունները, այդ թվում՝ ՀՀ ՊՆ-ում կադրային փոփոխությունները, վերադասավորումները, ապրիլյան պատերազմի սխալների վերացման աշխատանքը մեծ ծավալով առաջ է մղվում»,- նշեց Արեշևը:
Բրյուսելում հուլիսի 13-ին տեղի է ունեցել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նիստի ավարտին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ երկու կողմերը կրկին տարակարծիք են եղել Ուկրաինայի հարցում:
Թունիսի հիմնական կուսակցությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր մասնակցում էին ազգային երկխոսությանը, երկրի նախագահական նստավայրում համաձայնագիր են ստորագրել ազգային միասնության կառավարություն ձևավորելու վերաբերյալ:
Օզդեմիրը չէր սպասում, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի հաստատումից հետո, նա և Գերմանիայի խորհրդարանի իր տասը թուրք պաշտոնակիցները կհայտնվեն ոստիկանության հսկողության տակ՝ թուրք ծայրահեղականների կողմից մահվան բազմաթիվ սպառնալիքներ ստանալուց հետո:
Թուրքիայում ահաբեկչությունների մշտական վտանգի առկայությամբ պայմանավորված ամառային հանգստի այս շրջանում գերմանացիների մեծամասնությունը թուրքական հանգստավայրերի փոխարեն նախընտրում է մեկնել Իսպանիա:
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը հանձնարարել է Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյին ձևավորել երկրի նոր կառավարությունը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը իր նստավայր «Դաունինգ սթրիթ 10»-ից մեկնել է Բուքինգհեմյան պալատ Եղիսաբեթ երկրորդին իր հրաժարականը ներկայացնելու համար:
Իսպանիայի ոստիկանությունը երեքշաբթի օրը 11 անձանց է ձերբակալել, այդ թվում՝ Կիևի նախկին քաղաքապետի որդուն, որոնք կասկածվում են ուկրաինական կազմակերպված հանցավոր խմբավորումների փողերի լվացման մեջ:
«Մելիք-Ադամյան 2. Սրանով ամեն ինչ ասված է»:
Նորզելանդական Քերմադեկ արշիպելագի մոտ գրանցվել է 6.3 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես հաղորդում է Interfax-ը, նշված տեղեկությունը տարածել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Մինչև կողմերը չպայմանավորվեն ուժ չկիրառելու մասին, դժվար թե ձեռք բերվի երկխոսությունների համար անհրաժեշտ ճկունությունը: Իսկ առանց երկխոսությունների՝ կարգավորման գնալ հնարավոր չէ:
Արցախյան հարցի ուղղությամբ Ադրբեջանի նախագահի ելույթը իր երկրի կառավարության նիստում, շատ արագ հայացքով մի քանի մտքեր է ուրվագծում: Բայց նախ` Ալիեւի ամփոփած բանաձեւը, ուր պետք է հատուկ ուշադրություն կենտրոնացնել բովանդակայինին առընթեր ոճին եւ օգտագործված քաղաքական եզրաբանությանը: