Ադրբեջանի 2017թ-ի պետական բյուջեում գրանցվել է վերջին 15 տարիների ամենամեծ ճեղքը:
«Բացի հիմնական ուղերձներից՝ կար որոշակի կշտամբանք այն պատասխանատուների, համապատասխան կառույցների ղեկավարների նկատմամբ, որոնք զեկուցում են, այսպես ասած՝ վերին իշխանությանը, որ ամեն ինչ նորմալ է, որ գնային փոփոխությունները միջազգային շուկայում գների տատանումներով են պայմանավորված»։
Թուրքմենստանի ոստիկանությունը բոլոր գույների ավտմոբիլների որս է սկսել, բացի սպիտակից:
Իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի եվրոպական մասնակիցները պատրաստ են համաձայնագիրը պաշտպանել դրա տապալման բոլոր փորձերից:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների նոր հանդիպումը նախատեսված է հունվարի կեսերին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ հանդիպման օրվա և վայրի մասին տեղեկատվություն այս պահին չի կարող տրամադրել:
Եվրամիությունը պլանավորում է մեկ միլիարդ եվրո ներդնել «եվրոպական գերհամակարգիչների» ստեղծման բնագավառում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իտալիան իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Պոլսո Հայոց պատրիարքարանում սուրբծննդյան տոնին նվիրված ընդունելության ժամանակ պատրիարքի ընտրության հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել:
Իրաքյան Մոսուլում Թուրքիայի նախկին հյուպատոս Օզթյուրք Յըլմազը, ով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Մոսուլը գրավելուց հետո պատանդառվել և 101 օր մնացել էր ԻՊ ահաբեկիչների մոտ, Թուրքիայի իշխանություններին մեղադրել է ահաբեկիչների հետ համագործակցելու և իրենց ահաբեկիչներին «վաճառելու» մեջ:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) կատարման շրջանակներում Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումը դրական ազդեցություն է ունեցել միջազգային առեւտրի եւ Թեհրանի հետ տնտեսական հարաբերությունների վրա:
ԱՄՆ պետդեպարտամենտը հունվարի 10-ին ներկայացրել է ճանապարհորդությունների անվտանգության մասին քաղաքացիների իրազեկման նոր համակարգ, որում աշխարհի բոլոր երկրները բաշխվել են 4 կատեգորիայի:
Թուրքիայում 2016 թ. դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով անցնող կասկածյալներից Վ.Կ.Ա.-ն ձերբակալվել է:
Հունաստանի իրավապահ մարմինները Կրետե կղզու մոտակայքում կանգնեցրել են դեպի Լիբիա մեկնող նավը:
Հայկական ծագումով արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը հայտարարել է օդանավակայանների բիզնեսում իր գործունեությունն ավարտելու մասին: Այս մասին, ըստ aysor.am-ի՝ գրում է «Bloomberg»-ը:
Ստամբուլի Աթաթյուրքի անվան միջազգային օդանավակայանը Ստամբուլի 3-րդ օդանավակայանի շահագործման հանձնվելուց հետո ծառայելու է միայն Թուրքիա ժամանող երկրների առաջնորդների օդանավներն ընդունելու համար:
Լրագրող Մայքլ Վուլֆի՝ ԱՄՆ-ում մեծ արձագանք առաջացրած «Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տանը» գիրքը, որը պատմում է ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի աշխատանքի մասին, Amazon ինտերնետ-խանութի բեսթսելլերների վարկանիշում առաջին տեղն Է զբաղեցրել անցած շաբաթվա արդյունքներով:
Թուրքիայում նոր հիմնված «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել է, որ 2019 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ մտադիր չեն համագործակցել որևէ այլ քաղաքական ուժի հետ:
Հունվարի 10-ին Ադրբեջանի Մասալլը շրջանի Հիշքադարա գյուղի գերեզմանոցում հուղարկավորել են այդ երկրի զինված ուժերի զինծառայող Շահմարով Ասիման Ֆիքրեթ օղլուին (Şahmarov Asiman Fikrət oğlu):
Կանադայի իշխանությունները կշարունակեն պաշտպանել կանանց՝ հղիության արհեստական ընդհատման իրավունքը:
Աստանայում արտակարգ դրություն է հայտարարվել եղանակային պայմանների կապակցությամբ:
«Կարծում եմ՝ դա պայմանավորված է գալիք ապրիլ ամսով, երբ Սերժ Սարգսյանը փորձելու է վերարտադրվել հերթական անգամ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով երեկ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության մասին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիին:
Թուրքիայում Միացյալ Նահանգների գործերի հավատարմատար Ֆիլիպ Կոսնետը կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն:
Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո հակամարտության կարգավորման գործում առկա փոքր վստահությունը խարխլվեց:
Լեհաստանի պաշտպանության նախարարության հանձնախումբը Տու-154Մ ինքնաթիռում պայթյունը համարել է Սմոլենսկի մերձակայքում 2010 թվականին տեղի ունեցած ավիաաղետի հիմնական պատճառը:
Կորեական թերակղզուն վերաբերող բոլոր հարցերը Սեուլը լուծելու է Միացյալ Նահանգների հետ փոխհամաձայնությամբ:
Ռուսաստանն իր պատվիրակությունը չի ուղարկի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջան:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մերժել է WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին դիվանագիտական կարգավիճակ տրամադրելու Էկվադորի խնդրանքը:
ԱՄՆ Պետքարտուղարությունը Հայաստանին դասել է ճանապարհորդությունների համար անվտանգ երկրների շարքին:
4,9 մագնիտուդով երկրաշարժ է հունվարի 11-ին տեղի ունեցել Իրանի արեւելքում: