ՌԴ-ն չի պատրաստվում որևէ մեկի վրա hարձակվել, բայց եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պшտերազմ կլինի. Լավրով
Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, բայց եթե Եվրոպան հակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Նա (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը – խմբ.) շատ հստակ պատասխանել է, որ մենք (Ռուսաստանը – խմբ.) չենք պատրաստվում հարձակվել ոչ մեկի վրա, բայց եթե նրանք (Եվրոպան – խմբ.) հերթական անգամ, հավաքելով ողջ Եվրոպան հայտնի դրոշների տակ, փորձեն հարձակվել մեզ վրա, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի»,-ասել է նա:

