Անկարայում ուսումնական ուղղաթիռ է կործանվել
Անկարայի Սինջան շրջանի Թեմելլի ավանում ուսումնական ուղղաթիռ է կործանվել։
Haber Global-ը հայտնում է, որ պատահարի հետևանքով երկու մարդ է տուժել։
Դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու շտապօգնության բրիգադները։ Վթարի պատճառը դեռևս անհայտ է։

