Սպիտակի ոլորանների սկզբնամասում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ն. կա 5 տուժած
Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակի ոլորանների սկզբնամասում բախվել են Արսեն Ս.-ի վարած «Isuzu» մակնիշի բեռնատարը և Արսեն Կ.-ի վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 5 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վիրավորների ինքնությունը։

