Մասկը կոչ է արել մարդկանց չկուտակել կենսաթոշակային խնայողություններ
«Մի անհանգստացեք կենսաթոշակային խնայողությունների համար։ 10-20 տարի անց դա արդեն նշանակություն չի ունենա»,-հայտարարել է գործարարը։
Նրա կարծիքով՝ արհեստական բանականության և ռոբոտաշինության զարգացումը գործնականում աշխատուժի ծախսերը կհասցնի զրոյի և լիովին կփոխի սովորական տնտեսությունը։ «Դուք գումար եք կուտակում ոչ թե բարեկեցիկ ծերության համար, այլ գումար եք կուտակում մի աշխարհում ապրելու համար, որը դադարելու է գոյություն ունենալուց»,-եզրափակել է Մասկը։

